Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ինչքան պետք է անբարոյական ու նենգ լինես, որ մեկ տարի առաջ Քրեական օրենսգրքում մի անհեթեթ ու ստոր հոդված ներմուծես` «Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը» վերտառությամբ, որով 3-6 տարվա ազատազրկում սահմանես ու սկսես անպատիժ կիրառել բոլոր մրցակիցներիդ նկատմամբ:

Ի դեպ, ուսապարկերի պարագայում կարող էին որպես օրենսդրական նախագիծ ԱԺ տանել մի տող. «Նիկոլ Փաշինյանը ՀՀ ցմահ վարչապետն է» եւ ՔՊ անմռունչ հոտը դրան էլ կողմ կքվեարկեր: Այս պարագայում տեսեք` ինչ են գրել այդ չարաբաստիկ 221-րդ հոդվածում, որը 3-6 տարվա ազատազրկում է ենթադրում. «…Բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք (բացի…նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով նյութի կամ առարկայի) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը»:

Եւ ի՞նչ են անում հիմա իշխանությունից հուսահատորեն այս կառչածները` ամեն ինչ փորձում են մտցնել բարեգործության անվան տակ: Այսինքն, եթե Կանդազի խոսակցությունը, որտեղ նա մի բան է ասում. «Լավ ա ինյան»` լավ կլինի… կամ շտաբի աշխատողին աշխատավարձ տալը, կամ մի խոսակցություն, որը որեւէ հետեւանք չի ունեցել (հեռուստացույցը չեն նվիրել)… գնահատվում է որպես «բարեգործության արգելքի խախտում» նշանակում է քաղաքական ուժերին ուղղակի զրկում ես նախընտրական քարոզչություն անելու իրավունքից եւ ցանկացած զրույց քրեականացնում ես: Իսպառ: Որովհետեւ այլեւս պարզ չէ, թե ինչ է նախընտրական քարոզչությունը, եթե դա չի նշանակում աշխատանք, բարեկեցություն, ապահովություն խոստանալ:

Ու ամենակարեւորը` բոլորին անխտիր գաղտնալսում ես, խախտելով մարդկանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:

Եւ սա արվում է մի նպատակով, որ Նիկոլ Փաշինյանն իր սիրելի գործիքը` Քրեական օրենսգիրքն անարգել օգտագործի, իր դատախազ-քննիչներն աջուձախ գործեր հարուցեն, իր կամակատար դատավորներն անարգել կալանքի սանկցիաներ տան, ընդդիմության քարոզչության պատասխանատուներին, շտաբների աշխատողներին բռնեն, մեկուսացնեն, թույլ չտան պայքարել իշխանության գալու համար: Սա նույնն է, որ բռնցաքամարտի չեմպիոնատում մեկի ձեռքերը կապես ու ասես` դե կռվեք, վազքի մրցույթին մասնակցողներից մեկի ոտքերը կապես ու ասես` տեսնենք ով առաջինը կհասնի ֆինիշին:

Եւ այս նենգ, ստոր օրենսդրական փոփոխությունն անող իշխանությունը գոնե այնքան բարոյականություն չունի, որ օրենքը, թեկուզ ձեւական առումով, կիրառի նաեւ իր կողմնակիցների նկատմամբ, կամ զերծ մնա ակնհայտ խախտումներից: Իսկ մենք տեսել ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը աշխատանք խոստանում եւ անգամ աշխատավարձի չափ նշում քաղաքացուն: Տեսել ենք, թե ինչպես են 8 տարի ոչինչ չանելուց հետո թոշակ բարձրացնում, անվճար վիրահատություններ անում, դպրոց ու մանկապարտեզ բացում…

Նույնիսկ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը ժամանակավորապես չկասեցրին, որ ֆորմալ հավասարություն ապահովեն:

Սրա լուծումը մեկն է` Ոսկե ձկնիկի պատմությունը պետք է կրկնվի` սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու եւ կոճակ սեղմողների միջոցով օրենքները կամայականորեն փոխելու հնարավորություններից: Վստահ եմ` անգամ մեր ժողովրդի ծով համբերությունն ու 18-ի էյֆորիայի հանդեպ հարգանք-հիշողությունն անսահման ու անսպառ չէ»:

դիտվել է 258 անգամ
Լրահոս
Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինելու Կյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է հինգ ավտոմեքենա, որոնցից երկուսը՝ բեռնատար․ կան վիրավորներ Հակոբ Բադալյանը՝ ՔՊ-ական պատգամավորի հայտարարության մասին Ինչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից «Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am