Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Զամին Ալիևը և Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առևտրի ներկայացուցիչ Թամերլան Թագիևն այցելել են Կարսի առևտրաարդյունաբերական պալատ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կարսի առևտրաարդյունաբերական պալատի (KATSO) նախագահ Քադիր Բոզանը խոսել է այն քայլերից, որոնք կապրապնդեն Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները տնտեսական ոլորտում։ Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ամուր եղբայրական կապերն էլ ավելի կամրապնդվեն տնտեսական համագործակցության միջոցով։
Խորհրդակցություններ են անցկացվել երկու երկրների առևտրային հարաբերությունների զարգացման, փոխադարձ առևտրային ներդրումների ու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները զարգացնելու վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Կարսի ու Բաքվի միջև ուղիղ չվերթների մեկնարկին և նշվել է, որ այդ քայլը կբարձրացնի ինչպես առևտրային ակտիվությունը, այնպես էլ զբոսաշրջային ներուժը։
Ընդգծվել է նաև, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչումը կբարձրացնի Կարսի ռազմավարական նշանակությունը և կամրապնդի քաղաքի ներուժը՝ դառնալու լոգիստիկ կենտրոն։
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը