Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

2026 թվականի ապրիլի 26-ին «Xocavənd Rayon İcra Hakimiyyəti» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութն արձանագրում է Արցախի Մոնթեաբերդ (Մարտունի) քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչի կոտրման փաստը (https://www.facebook.com/reel/2545407835874082)։ Սույն տեղեկատվությունը հաստատվել է նաև Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զգբաղվող Հովիկ Ավանեսովի կողմից։ Հարկ է նշել, որ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 30-ին ներկայացվել էր եկեղեցու պարբերական վնասումների, մասնավորապես՝ պատուհանների կոտրման և կառույցի վրա առկա կրակահերթերի հետքերի մասին https://monumentwatch.org/…/%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf…/։

Եկեղեցին գտնվում է Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Լեոնարդ Պետրոսյան փողոցների հյուսիս-արևմտյան հատվածում։ Կառույցն ունի խաչաձև հորինվածք. չորս սյուների վրա բարձրանում է քառանկյուն հիմքով և բրգաձև տանիքով գմբեթը, որի գագաթին տեղադրված էր խաչը։

Մեր արձագանքը

Հաագայի 1954 թվականի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը, «անկախ իր ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է» Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict with Regulations for the Execution of the Convention. The Hague,614 May 1954, Chapter I. General provisions regarding protection, Article 1 – Definition of cultural property։

Բացի դա, հուշարձանի բացահայտ աղավաղումը խախտում է նաև Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։ Հավելենք նաև, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։

Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչի հեռացումը և վերջինիս դիտավորյալ վնասումը կառույցի ամբողջականության խաթարման կոպիտ դրսևորում է։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման սահմանման՝ ամբողջականությունը ժառանգության այն կարողությունն է, որի միջոցով ապահովվում և ժամանակի ընթացքում պահպանվում է դրա նշանակությունն ու կարևորությունը https://whc.unesco.org/archive/opguide11-en.pdf։

Համաձայն «Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի իրականացման գործառնական ուղեցույցի» 88-րդ պարագրաֆի՝ ամբողջականությունը (Integrity) ժառանգության բնական և/կամ մշակութային արժեքների ու դրանց հատկանիշների անխաթարության չափանիշն է։ Սա ենթադրում է, որ հուշարձանը պետք է ներառի բոլոր այն տարրերը, որոնք անհրաժեշտ են դրա բացառիկ համամարդկային արժեքն արտահայտելու և պահպանելու համար https://whc.unesco.org/archive/opguide11-en.pdf։

Նույն ուղեցույցի 89-րդ պարագրաֆը հստակեցնում է, որ մշակութային ժառանգության դեպքում օբյեկտի ֆիզիկական հատկանիշները պետք է լինեն լավ պահպանված և անփոփոխ։ Տվյալ պարագայում խաչը հանդիսանում է սրբազան կառույցի խորհրդանշական և ճարտարապետական ամբողջականությունը լրացնող առանցքային բաղադրիչը, որի հեռացումը կամ բացակայությունը խեղաթյուրում է հուշարձանի մշակութային և կրոնական նշանակությունը։

Բացի այդ, ուղեցույցի 82-րդ պարագրաֆը սահմանում է, որ ժառանգության պահպանվածությունը համարվում է լիարժեք միայն այն դեպքում, երբ այն համապատասխանում է իսկության և ամբողջականության պահանջներին։ Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու նկատմամբ իրականացված գործողությունները, որոնք հանգեցնում են դրա պատմականորեն ձևավորված տեսքի փոփոխությանը, ուղղակիորեն հակասում են միջազգային պահպանության սկզբունքներին՝ հանգեցնելով պատմական միջավայրի և հոգևոր արժեքների ոչնչացման։

դիտվել է 149 անգամ
Լրահոս
«Զանգեզուրի միջանցքը» կնվազեցնի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունները և ծախսերը Սպասվում է մինչև 45 աստիճան շոգ Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդներից մեկը ԲԿ-ում է Երկիրը՝ կրակոցների մեջ (video) Իշխանությունն ուզուրպացրած և երկիրը օկուպացիայի մղած ուժերը պետությունը վերածել են արևելյան շուկայի Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը Ռուբեն Ռուբինյանը ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից. սաբոտաժի ռիսկ կա. «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ» Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ» ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ Որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որ նախատեսված է Իրանի դեմ օգտագործման համար, չի կարող անցնել Հորմուզի նեղուցով․ Իրանի բանակի ներկայացուցիչ Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մրցույթն ավարտված է, 100 լավագույն ուսանող «Կարապետյան» հիմնադրամից կստանա մեկ տարվա ուսման վարձը. ցանկը հայտնի է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am