Կրկին գնաճ

«Փաստ» թերթը գրում է. «2017 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1,5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3,6% գնաճով: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նշված ժամանակահատվածում աճել են 3,2%–ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,1%–ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0,1%–ով: 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 3,6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4,3% և 25,1% գնաճը: Բանջարեղենի շուկայում 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 8,2%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ` 25,1% գնաճ: Դիտարկված բոլոր քաղաքներում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 21,9–36,2%–ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 21,9%–ով: Մրգի դեպքում 2017 թ. դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 0,9%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ`4,3% գնաճ: ԱՎԾ–ի դիտարկմամբ՝ մրգի գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 4,1%–ով: 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 17,2%: Վիճակագրության համաձայն՝ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ` 2,6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 7,3% գնաճը ( հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 19,4%): Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 1,5–4,3% գնաճ: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում, իսկ Երևանում գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 2,4%–ով: Մսամթերքի ապրանքախմբում գնաճը 1,3% է կազմել: 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի շուկայում թանկացումները 11% են կազմել: 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մսամթերքի գները բոլոր քաղաքներում աճել են 0,4–3,8%–ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակն աճել է 0,8%–ով: Նախորդ տարվա վերջին գրանցվել է նաև հրուշակեղենի 0,1% գնաճ: ԱՎԾ–ի փոխանցմամբ՝ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Շաքարավազը չի թանկացել: Այս ապրանքատեսակի դեպքում 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 6%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ՝ 0,5% գնանկում: Դիտարկված 9 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 1,7–0,3% գնանկում, մեկում՝ 0,3% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 0,3%–ով: Ձկնամթերքը ևս թանկացել է: 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 24,8% գնաճ, իսկ նոյեմբերի համեմատ` 0,3% գնանկում: Հանրապետության 3 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձկնամթերքի գները նվազել են 2,1–0,2%–ով (մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակը նվազել է 0,7%–ով), 7–ում արձանագրվել է 0,1–1,6% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Սուրճը, թեյը և կակաոն էժանացել են: Ոչ ալկոհոլային խմիչքների գները նույնպես նվազել են: Այստեղ 0,5% է գանանկում եղել: Հացաբուլկեղենը և ձավարեղենը նույնպես էժանացած ապրանքների ցանկում են: Այս ապրանքատեսակներում 0,4%–ով գների նվազում է տեղի ունեցել: Իսկ յուղերի և ճարպերի ապրանքախմբերում գնանկումը 0,2% է կազմել»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am