Էքս քաղաքապետը «սաղ խառնել է իրար»

Հրապարակ օրաթերթը գրում է. Ամեն տարվա պես այս տարի նույնպես հունվարի 13-ին Ապարանում նշեցին հին տոմարով Նոր տարին, որին մասնակցել են «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը՝ ի դեմս նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի, տարբեր մարզերի ներկայացուցիչներ եւ բարձրաստիճան այրեր, մասնավորապես՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Թունելի Հակոբը՝ աղքատության մեծ մասնագետ Հակոբ Հակոբյանը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը եւ այլք: Միջոցառումն սկսվել է հոգեւոր հայրերի օրհնությամբ, ելույթ է ունեցել Ապարանի նախկին համայնքապետ, այժմ համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Աբրահամյանը (գործող համայնքապետը, ըստ լուրերի, ներկա չի եղել միջոցառմանը): Աղվան Հովսեփյանի կողմից մշտապես հովանավորվող Գ. Աբրահամյանը, ով անցած ՏԻՄ ընտրություններում չդրեց իր թեկնածությունը, այնքան է խառնվել իրար, որ ներկաներին ուղղված շնորհավորական մաղթանքում շփոթել է տարին եւ մաղթել, որ 2008 թվականը (2018-ի փոխարեն) լինի սիրո, հավատի, բարության տարի: Փոխքաղաքապետը մաղթել է նաեւ՝ «նեցուկ լինենք հայրենի կառավարությանը, մեր երկրի նախագահին, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով հաղթահարել առկա դժվարությունները, շենացնել մեր երկիրը»: Միջոցառման մասնակիցներն այս տարի նույնպես խմբվել են տեառնընդառաջի օրը վառվող խարույկ հիշեցնող հսկայական կրակի շուրջը եւ, ձեռք ձեռքի տված, պարել հայտնի շուրջպարը: Խարույկը վառելու պատիվը վերապահվել է միանգամից երկու մարզպետի՝ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանին եւ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին, երկուսն էլ՝ դաշնակցական: Միջոցառումը, բնականաբար, ուղեկցվել է հյուրասիրությամբ, մեկը մյուսից ճոխ կենացներով եւ, իհարկե, կենացները քաղցրացնող դհոլ-զուռնայի հնչյուններով:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am