Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ է առաջացել

Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ է առաջացել: Գազալցակայանների մեծ մասը կա՛մ ընդհանրապես չի աշխատում, կա՛մ վառելիքը տրամադրում է սահմանափակ քանակությամբ և կտրուկ բարձրացած գներով: Եթե դեռ մեկ շաբաթ առաջ հեղուկ գազի մեկ լիտրի միջին արժեքը 190 դրամ էր, ապա այսօր Արմավիրում և Հրազդանում այն հասել է 270 դրամի, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ 300 դրամի: Լցակայանների մի մասն էլ ընդհանրապես անցել է կտրոնային վաճառքի: NEWS.am-ի թղթակցի հետ զրուցած վարորդները նշում են, որ վերջին անգամ լիցքավորել են 250 դրամով և ստիպված են ավելի հաճախ անցնել բենզինի:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ճգնաժամը մի քանի պատճառ ունի, որոնք համընկել են ժամանակի մեջ։

Հայաստանը հեղուկ գազ ներմուծող երկիր է և այն գնում է հիմնականում Ռուսաստանից։ Իրանից և Իրաքից մատակարարումները վերջին ամիսներին զգալիորեն բարդացել կամ ամբողջությամբ դադարել են, ինչի հետևանքով երկիրը կրիտիկական կախվածության մեջ է հայտնվել ռուսական ուղղությունից։ Հենց այդ պատճառով էլ անցյալ շաբաթ «Վերին Լարս» անցակետի եռօրյա փակվածությունն անմիջապես անդրադարձել է ներքին շուկայի վրա։

Բայց խնդիրը միայն «Վերին Լարսը» չէ։ Ըստ Պարսյանի՝ Հայաստանում հեղուկ գազի ներմուծմամբ զբաղվող ավելի քան հարյուր ընկերություններից միայն մի քանիսն ունեն սեփական պահեստարաններ։ Հենց նրանք են այժմ թելադրում գները։ Շուկայի մյուս մասնակիցները՝ այդ թվում գազալցակայանների սեփականատերերը, աշխատում են գրեթե առանց պահեստային պաշարների և այժմ պարզապես վաճառելու ապրանք չունեն։ Պահեստարաններ ունեցող ընկերությունները հրաժարվում են կիսվել պաշարներով՝ ստեղծելով արհեստական դեֆիցիտ և խուճապային տրամադրություններ։

Իրավիճակը բարդացնում է նաև միջազգային համատեքստը։ Հորմուզի նեղուցի փակումը բարդացրել է հեղուկ գազի մատակարարման համաշխարհային շղթաները. Կատարը հեղուկ գազի խոշորագույն արտահանողներից մեկն է և կրճատել կամ ամբողջությամբ դադարեցրել է մատակարարումները, ինչը տատանումներ է առաջացրել գլոբալ շուկայում։ Ռուս արտադրողներն իրենց հերթին ակտիվորեն վերակողմնորոշվում են դեպի ասիական շուկաներ՝ դա համարելով ռազմավարական առաջնահերթություն, և հայկական ուղղությունն այժմ նրանց համար այդքան էլ գրավիչ չէ։

Սուրեն Պարսյանը նաև մատնանշել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անգործությունը։ Գերատեսչությունը դեռ մի քանի տարի առաջ ուսումնասիրել էր այս շուկան և, արձանագրելով ավելի քան հարյուր մասնակից, եկել էր այն եզրակացության, որ մենաշնորհ չկա։ Սակայն, փորձագետի կարծիքով, հանձնաժողովը հաշվի չի առել, որ «Վերին Լարսի» փակումը ակնթարթորեն փոխում է պահեստարաններ ունեցող խաղացողների վարքագիծը։ Նրանք դեֆիցիտն օգտագործում են գների կտրուկ թանկացման համար։ Նորմալ մակարդակից մինչև 300 դրամ գնային նման թռիչքն անհնար է իրականացնել մեկ-երկու օրվա ընթացքում և պահանջում է անհապաղ հետաքննություն։

«Վերին Լարսի» բացումը մասամբ կթուլացնի լարվածությունը, սակայն համակարգային խնդիրները չի լուծի։ Փորձագետը պնդում է դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը. հարկավոր է վերականգնել Իրանից անխափան մատակարարումները, դիտարկել բարձրորակ իրաքյան գազի տարբերակը և ուսումնասիրել թուրքմենական ուղղությունը։ Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից հայտարարված՝ Ադրբեջանի տարածքով ներմուծմանը, ապա տնտեսագետը թերահավատորեն է տրամադրված դրա հանդեպ, նշելով, որ այս երթուղուց օգտվել ցանկացողները չափազանց քիչ են, իսկ երկաթուղով մեծ քանակությամբ գազ տեղափոխելու և պահեստավորելու ենթակառուցվածքներ չկան։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video) «Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները Իրանցիները ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր. Մերց ՀԴԲ-ն երկու անգամ ստուգել է Վաշինգտոնում հրաձգություն իրականացրած անձին՝ վերջինիս կողմից զենք գնելուց հետո․ CNN Սարքածս ինչու՞ եք քանդում․ քաղաքացին ահազանգում է (video) Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը. ԱԺ պատգամավոր Գեղցու շուստրիություն է, Ավինյանը որոշել է՝ ոստիկաններով ու տրակտորով պիտի գան, շինությունը քանդեն (video) «Որ տեսնեմ Նիկոլին, կասեմ՝ ա՛յ ոչն*ություն», «Վազաշեն գնացեք, գյուղ չի մնացել» (video) Մանրամասներ՝ ինչպես է ձերբակալվել հետախույզ Կանդազը (video) Արթուր Ավանեսյանը մեղադրանքը չի ընդունում. նոր մանրամասներ (Տեսանյութ) ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները Ինչո՞ւ է շատ կարևոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին. քաղաքագետ Տիկին Հակոբյա՛ն, աշխատեք զսպել ձեր զզվանքը մարդկանց նկատմամբ․ Նինա Կարապետյանց (video) Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ է առաջացել Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումների վերսկսման հետևանքով կան զոհեր Մոսկվայի մարզում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել ձյան տեղումների պատճառով Փաշինյանի վերընտրվելն ապահովելու պարագայում ղեկավարների նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ վերաբերմունք Թրամփն աջակցում է Փաշինյանին որպես խամաճիկի՝ Հայաստանը վասալ պետության վերածելու համար․ The Washington Examiner Որտեղ ցեղասպանությունը անպատիժ ու վճռագործի համար անպատասխան է մնում, այնտեղ այն դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Նիկո՛լ, էս ի՞նչ էիր անում․ ես այդ կադրերը տեսա ու զարհուրեցի․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am