Որտեղ ցեղասպանությունը անպատիժ ու վճռագործի համար անպատասխան է մնում, այնտեղ այն դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր

Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի նախաձեռնությամբ՝ Շտուտգարտում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ քաղաքական, հոգևոր և հասարակական բարձր մասնակցությամբ։

 

 

Օրը սկսվել է Բադ Քանշտատի գլխավոր գերեզմանատանը. ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առաջ ծաղկեպսակ է դրվել, կատարվել է Սրբոց Նահատակաց կարգը։ Միջոցառմանը մասնակցել են Բադեն-Վյուրթեմբերգի սոցիալական և ինտեգրման նախարար Մաննե Լուխան, լանդտագի պատգամավորներ, Շտուտգարտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիրատուր քհն. Սարդարյանը իր խոսքում ձևակերպել է հետևյալ միտքը․ «Որտեղ ցեղասպանությունը անպատիժ ու վճռագործի համար անպատասխան է մնում, այնտեղ այն դառնում է հաջորդ հանցագործության խթան»։


Նա նաև ընդգծել է առանցքային երեք հստակ պահանջ այսօրվա իրականությունից ելնելով, որոնք են՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակում, 2023թ․ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100.000 հայերի վերադարձի իրավունքի ապահովում ինչպես նաև հանցագործությունների համար պատասխանատուների նկատմամբ հստակ քաղաքական և իրավական քայլեր։

Երեկոյան միջոցառումը շարունակվել է Լյութեր Եկեղեցում։ Բադեն-Վյուրթեմբերգի նորընտիր վարչապետ Ջեմ Էոզդեմիրը իր ելույթում նշել է, որ 2016թ․ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է մնա առանց հետևանքների։ Նա կոչ է արել անցնել գործնական քայլերի՝ հատկապես կրթության և հիշողության մշակույթի զարգացման քաղաքականության ուղղությամբ։

 

 

Քաղաքական համերաշխությունը վերահաստատվել է նաև այլ ելույթներով․ SPD խմբակցության անունից պատգամավորը Քարին Շթայնհուլբ-Յուսը, փոխանցելով խմբակցության ղեկավար Սաշա Բինդերի ուղերձը, ընդգծել է, որ հիշողությունը պարտավորեցնում է պայքարել մարդու իրավունքների համար այսօր։ CDU-ի ներկայացուցիչ Այլա Չաթալթեփեն ևս վերահաստատել է իր կուսակցության աջակցությունը հայ համայնքին։

Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել Սոնա Թալյանը և Վաչե Բագրատունին՝ ներկայացնելով Կոմիտաս վարդապետի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Վիկ Բագրատունու կողմից ընթերցվել են նաև ցեղասպանությունը վերապրածների վկայություններ, Միհրան Դաբաղի և Քրիստին Պլատի «Կորուստ և Ժառանգություն» գրքիծ՝ փոխանցելով պատմական ցավի կենդանի հիշողությունը։

Պոտսդամի Լեպսիուսի տան ներկայացուցիչ, գիտաշխատող դոկտոր Հայկ Մարտիրոսյանը իր բանախոսությամբ ներկայացրել է ոչ միայն ցեղասպանության պատմությունը, այլև գերմանական մարդասիրական առաքելությունների դերակատարությունը՝ հիշեցնելով, որ մարդասիրությունը հնարավոր է նույնիսկ ամենածանր պայմաններում։

Միջոցառման գլխավոր ուղերձը հստակ էր․ «Այլևս երբեք»-ը չի կարող սահմանափակվել հիշողությամբ կամ լոկ խոսքերով։ Այն պահանջում է քաղաքական կամք, պատասխանատվություն և գործնական քայլեր՝ այսօր և հիմա։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
«Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video) «Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները Իրանցիները ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր. Մերց ՀԴԲ-ն երկու անգամ ստուգել է Վաշինգտոնում հրաձգություն իրականացրած անձին՝ վերջինիս կողմից զենք գնելուց հետո․ CNN Սարքածս ինչու՞ եք քանդում․ քաղաքացին ահազանգում է (video) Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը. ԱԺ պատգամավոր Գեղցու շուստրիություն է, Ավինյանը որոշել է՝ ոստիկաններով ու տրակտորով պիտի գան, շինությունը քանդեն (video) «Որ տեսնեմ Նիկոլին, կասեմ՝ ա՛յ ոչն*ություն», «Վազաշեն գնացեք, գյուղ չի մնացել» (video) Մանրամասներ՝ ինչպես է ձերբակալվել հետախույզ Կանդազը (video) Արթուր Ավանեսյանը մեղադրանքը չի ընդունում. նոր մանրամասներ (Տեսանյութ) ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները Ինչո՞ւ է շատ կարևոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին. քաղաքագետ Տիկին Հակոբյա՛ն, աշխատեք զսպել ձեր զզվանքը մարդկանց նկատմամբ․ Նինա Կարապետյանց (video) Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ է առաջացել Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումների վերսկսման հետևանքով կան զոհեր Մոսկվայի մարզում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել ձյան տեղումների պատճառով Փաշինյանի վերընտրվելն ապահովելու պարագայում ղեկավարների նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ վերաբերմունք Թրամփն աջակցում է Փաշինյանին որպես խամաճիկի՝ Հայաստանը վասալ պետության վերածելու համար․ The Washington Examiner Որտեղ ցեղասպանությունը անպատիժ ու վճռագործի համար անպատասխան է մնում, այնտեղ այն դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Նիկո՛լ, էս ի՞նչ էիր անում․ ես այդ կադրերը տեսա ու զարհուրեցի․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջոցառմանը կրակոցներից հետո Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն է հայտնել Թրամփին «Ինչպես է Ռուբեն Ռուբինյանը փախել Աղվերանից»․ Ռուզան Ստեփանյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am