Դոն Պիպոյի «օգնության ձեռքը» Կարեն Կարապետյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանը թերեւս որոշել է հետ չմնալ Սերժ Սարգսյանից, ով արդեն մի քանի շաբաթ է՝ մեկնարկել է վարչապետական քարոզարշավը, հավաքներ ու խնջույքներ է կազմակերպում, պարգեւներ ու մեդալներ շնորհում, անգամ խորը թմբիրից դուրս գալով՝ գնաճը զսպելու վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրում, թեեւ արդեն մի քանի ամիս է խորհրդարանական ընդդիմությունը, անկախ փորձագետեր գուժում էին հունվարի 1-ից սպասվող գնաճի մասին՝ պայմանավորված ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ ու օրենսդրական փոփոխություններով։ Վարչապետ Կարապետյանը, սակայն, յուրօրինակ քարոզարշավ է ձեռնարկել՝ առաջին ծիծեռնակը քրեական հեղինակություն հանդիսացող Արթուր Ասատրյանն է, նույն ինքը՝ Դոն Պիպոն, որը մամուլին հայտնի է մի շարք աղմկահարույց պատմություններից։ Նա հերթական ծավալուն հարցազրույցն է տվել ու շռայլորեն դրվատել վարչապետին, խոսել տնտեսական այնպիսի ցուցանիշների մասին, որպիսիք ծանոթ չեն նույնիսկ վարչապետին։ Իհարկե, հարցազրույցում սույն հեղինակությունը շոշափել է տարբեր հարցեր, որպեսզի ակնառու չլինի իր հայտնության միտումը, սակայն բուն ասելիքն, անշուշտ, Կարապետյանի գովերգումն է, որն արվել է խիստ անհաջող ֆոնի վրա։ Նախ Դոն Պիպոն ողջ զրույցի ընթացքում անդավաճան իր էությանը փորձել է կրկին ցույց տալ իր հեղինակություն լինելը բոլոր ասպարեզներում։ Ակնածանքով ու հպարտությամբ հիշել Անկախության Տոնին ընդառաջ իր գործունեությունը, երբ աշխարհի տարբեր անկյուններից հայությանը հայրենիք բերելն ու միջոցառումն այդ ավանդույթ հայտարարելը։ Արթուր Ասատրյանի միջոցները թույլ տվեցին վերջինիս, այո, տասնյակ հյուրեր բերել հայրենիք, սակայ արդյոք հայտնի է մեր Դոնին, թե այդ մարդիկ ինչ տպավորությամբ են հեռացել իր հետ հանդիպումից։ Մենք ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Թուրքիայից Հայաստան ժամանած մեր հայրենակից Կարո Փայլանը հայրենիքում իմանալով Պիպոյի համբավի մասին հաշվված րոպեներ է մնացել Դոնի կազմակերպած ճաշին եւ արագ հեռացել է։ Ինչեւէ, վարչապետի մտերիմը եւ նրա հիմնադրած ներդրումների ակումբի ներկայացուցիչը բավականին անիրական ցուցանիշներ է վկայակոչել։ Օրինակ խոսել է մինչեւ 6-7 տոկոս տնտեսական աճի մասին ու սրանով հող հարթել Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման համար:«Պարոն Կարապետյանը տնտեսական քաղաքականության զարգացման ուղղությամբ լուրջ քայլեր է իրականացնել: Փաստ է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի քայլերը բերեցին նրան, որ մենք 6-7 տոկոս տնտեսական աճ ունեցանք»,- ասել է նա թերեւս ակնակրելով Սերժ Սարգսյանին, որ Կարապետյանը չպետք է հեռանա, քանի որ ըստ Սարգսյանի՝ տարիներ առաջ նախանշածի հրաժարականը պետք է տան այն կառավարությունները, որոնք չեն կարողացել 7 տոկոս տնտեսական աճ ապահովեն։ Մինչդեռ Կարեն Կարապետյանն ու իր կառավարությունը պաշտոնապես 4 տոկոս տնտեսական աճի մասին են բարձրաձայնում ու այս համատեքստում թռիչքային գնաճի, աշխատավարձերի եւ թոշակների չբարձրանալու իրենց բյուջեով։ Հետաքրքիր է ում ներկայացրած վիճակագրություննէ ներկայացնում Դոն Պիպոն։ Բնականաբար զավեշտալին ներդրումների ակումբի մասին լուրջ տոնով խոսելն է։ «Ես ասել եմ, եւ էլի ասում եմ. ունեմ լուրջ ծրագիր՝ իմ քաղաքի հետ կապված: Մենք արդեն եղբորս հետ միասին, մեր կողմից խոստացված աշխատատեղերի մեկնարկը տվել ենք: Եղբորս պատկանող գործարանում, մենք արդեն 200-ից ավել աշխատատեղեր ենք ստեղծել: Բայց իհարկե, դեռ էլի ծրագրեր ունենք, հատկապես նոր աշխատատեղեր ավելացնելու հետ կապված, եւ անելու ենք հնարավորը, որպեսզի մոտ 1000-1200 նոր աշխատատեղ ստեղծեն» ասել է նա։ Մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ այդ ակումբի անունը կա, ամանուն չկա, չկան ռեալ ներդրումներ, փոխարենը ակումբի անդամները հանցաշխարհի ներկայացուցիչներ են, որոնք հայտնվել են աշխարհի ուշադրության կենտրոնում, ինչպես օրինակ Ռոբսոնը, նույն ինքը Ռոբերտ Թաթուլյանը։ Ուստիեւ հարց է ծագում՝ սրանց քարոզարշավը ավելի օգնելու, թե վնասելու է Կարեն Կարապետյանին։ Անի Սահակյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am