Որտեղ ցեղասպանությունը անպատիժ է մնում, այնտեղ դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր

Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի նախաձեռնությամբ՝ Շտուտգարտում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ քաղաքական, հոգևոր և հասարակական բարձր մասնակցությամբ։

Օրը սկսվել է Բադ Քանշտատի գլխավոր գերեզմանատանը. ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առաջ ծաղկեպսակ է դրվել, կատարվել է Սրբոց Նահատակաց կարգը։ Միջոցառմանը մասնակցել են Բադեն-Վյուրթեմբերգի սոցիալական և ինտեգրման նախարար Մաննե Լուխան, լանդտագի պատգամավորներ, Շտուտգարտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիրատուր քհն. Սարդարյանը իր խոսքում ձևակերպել է հետևյալ միտքը․ «Որտեղ ցեղասպանությունը անպատիժ ու վճռագործի համար անպատասխան է մնում, այնտեղ այն դառնում է հաջորդ հանցագործության խթան»։

Նա նաև ընդգծել է առանցքային երեք հստակ պահանջ այսօրվա իրականությունից ելնելով, որոնք են՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակում, 2023թ․ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100.000 հայերի վերադարձի իրավունքի ապահովում ինչպես նաև հանցագործությունների համար պատասխանատուների նկատմամբ հստակ քաղաքական և իրավական քայլեր։

Երեկոյան միջոցառումը շարունակվել է Լյութեր Եկեղեցում։ Բադեն-Վյուրթեմբերգի նորընտիր վարչապետ Ջեմ Էոզդեմիրը իր ելույթում նշել է, որ 2016թ․ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է մնա առանց հետևանքների։ Նա կոչ է արել անցնել գործնական քայլերի՝ հատկապես կրթության և հիշողության մշակույթի զարգացման քաղաքականության ուղղությամբ։

Քաղաքական համերաշխությունը վերահաստատվել է նաև այլ ելույթներով․ SPD խմբակցության անունից պատգամավորը Քարին Շթայնհուլբ-Յուսը, փոխանցելով խմբակցության ղեկավար Սաշա Բինդերի ուղերձը, ընդգծել է, որ հիշողությունը պարտավորեցնում է պայքարել մարդու իրավունքների համար այսօր։ CDU-ի ներկայացուցիչ Այլա Չաթալթեփեն ևս վերահաստատել է իր կուսակցության աջակցությունը հայ համայնքին։

Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել Սոնա Թալյանը և Վաչե Բագրատունին՝ ներկայացնելով Կոմիտաս վարդապետի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Վիկ Բագրատունու կողմից ընթերցվել են նաև ցեղասպանությունը վերապրածների վկայություններ, Միհրան Դաբաղի և Քրիստին Պլատի «Կորուստ և Ժառանգություն» գրքիծ՝ փոխանցելով պատմական ցավի կենդանի հիշողությունը։

Պոտսդամի Լեպսիուսի տան ներկայացուցիչ, գիտաշխատող դոկտոր Հայկ Մարտիրոսյանը իր բանախոսությամբ ներկայացրել է ոչ միայն ցեղասպանության պատմությունը, այլև գերմանական մարդասիրական առաքելությունների դերակատարությունը՝ հիշեցնելով, որ մարդասիրությունը հնարավոր է նույնիսկ ամենածանր պայմաններում։

Միջոցառման գլխավոր ուղերձը հստակ էր․ «Այլևս երբեք»-ը չի կարող սահմանափակվել հիշողությամբ կամ լոկ խոսքերով։ Այն պահանջում է քաղաքական կամք, պատասխանատվություն և գործնական քայլեր՝ այսօր և հիմա։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Անահիտ Մանասյա՛ն, քեզ նորից եմ ասում՝ հետդ գալիս եմ Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) «Միայն տխմարը չի հասկանում՝ ինչ ասաց Պուտինը Նիկոլին»․ մանրամասներ Անդրանիկ Միհրանյանից (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ Նիկոլը սոված թողեց իր «շունշանգյալներին»․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակ մանրամասներ՝ ովքեր և ինչ վիճակում են եղել Փաշինյանի «խորոված փարթիին»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկո՛լ, այ ողորմելի՛, Քոչարյա՞նն էր ամբողջ օրը Կրեմլում, թե՞ դու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Քանի՞ գերի հետը կբերի Մակրոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) Որտեղ ցեղասպանությունը անպատիժ է մնում, այնտեղ դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ Հ1-ի տնօրենը հույս ունի Իսրայելի հարվածն Ադրբեջանին․ ի՞նչ է սպասվում․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Դատաստանից չե՛ք խուսափելու, սպասե՛ք․ Արա Աբրահամյան (video) Մեքենան բախվել է 53 համարի ավտոբուսին, խցանում է առաջացել Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից Ձեզ ասել եմ՝ Ալիևի «քա*ակն եք ուզում պաչել», շարվե՛ք Նիկոլի դիմաց․ Արշակ Կարապետյան (video) «Երբ այս տեսակը ստանում է իշխանություն, ամեն կերպ ոչնչացնում ու քանդում է այն ամենը, ինչը գոյություն է ունեցել մինչև իրեն». Արմեն Հովասափյան Հիմա հայտնեմ խայտառակ տեղեկություն Արթուր Աբրահամի մասին․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Էրեբունի վարչական շրջանում քաղաքացի է հանկարծամահ եղել Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ պարզաբանում Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am