Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը պատրաստվում է հեռանալ պաշտոնից, հայտնել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից, սակայն պատրաստ է այսուհետ եւս ղեկավարել իր «Ֆիդես» կուսակցությունը, եթե իրեն աջակցի համագումարը, տեղեկացրել է «Европейская правда»-ն։
Օրբանը շաբաթ օրը Facebook-ի իր էջում հայտնել է, որ իր «Ֆիդես» կուսակցության նախագահության նիստն ավարտվել է, եւ քաղաքական ուժը որոշել է «հիմնովին վերափոխել» խորհրդարանական խմբակցությունը, որը կձեւավորվի երկուշաբթի օրը։ Այն կգլխավորի Գերգեյ Գուլյաշը, իսկ Օրբանն ինքը նախատեսում է հրաժարվել խորհրդարանական մանդատից։
