Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից
Վրաստանում ներքին գործերի նախարարության աշխատակիցը ձերբակալվել է Պետանվտանգության ծառայության գաղտնի տեղեկատվության հրապարակման մեղադրանքով, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով Պետանվտանգության ծառայությանը։
Հայտնի է, որ նա ավելի վաղ աշխատել է հենց Պետանվտանգության ծառայությունում։
Գերատեսչությունը չի նշել, թե ում կարող էին փոխանցել տեղեկատվությունը եւ ինչ բնույթի է եղել այն։
