Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ

«Այսօր «Եվրասիան» անցկացնում է հասարակական-գործարար համաժողով՝ նվիրված կազմակերպության հիմնադրման երկու ամյակին։ «Եվրասիան» այսօր ոչ միայն ամփոփում է իր գործունեության արդյունքները, այլ նաև իր առջև դնում է նոր երկարաժամկետ ծրագրեր և հեռանկարներ։

Այսօր մենք հավաքվել ենք «Ռուսաստան» ազգային կենտրոնում, որտեղ աշխարհի 33 երկրից ժամանել են մասնակիցներ։ Այստեղ այսօր ողջունում ենք 800 փորձագետի՝ ուսուցիչների, լրագրողների, բլոգերների, բժիշկների, քաղաքագետների, ինչպես նաև այլ երկրների կառավարությունների ներկայացուցիչների։ Սրանք բոլորն այն մարդիկ են, ովքեր հետաքրքրված են բարիդրացիության, խաղաղության և փոխըմբռնման ճարտարապետության կառուցմամբ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր, «Եվրասիա» խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային հասարակական-գործարար համաժողովի շրջանակում։

«Մեզ համար, «Եվրասիայի» համար, գլխավոր նպատակը մեր եվրասիական ինքնության հիմքերի աջակցությունն է։ Մենք փնտրում ենք համախոհների՝ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շփվել առանց միջնորդների։ Հենց այդ պատճառով մեր աշխատանքն առաջին հերթին ուղղված է նրանց, ովքեր մեզ սպասում են, ովքեր մեզ սպասել են իրենց երկրներում և ովքեր ցանկանում են անմիջականորեն շփվել Ռուսաստանի Դաշնության հետ։

Մեզ համար որոշիչ են այն խնդիրներն ու աշխատանքը, որն իրականացնում է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա զարգացնում է տնտեսական միությունը, ինչպես նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ՇՀԿ-ն ու BRICS-ը։ Եվ, իհարկե, բացում է նոր հնարավորություններ մեր երկրի և իր համար՝ այլ մայրցամաքներում շփման առումով։

Կուզենայի ընդգծել, որ նախագահը, կարևորելով Եվրասիական տնտեսական միության աշխատանքը, նույնքան կարևոր ուղղություն է սահմանել նաև «Եվրասիայի» համար։ Մենք կենտրոնանում ենք այդ երկրների հետ հարաբերությունների վրա, և մեզ համար ԵԱՏՄ-ում առաջատար երկիր է Ղրղզստան-ը։ Ներկայում մեծ ջանքեր են ներդրվում այդ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ այս պահին միայն Ղրղզստանում արդեն ունենք 20 հազար ակտիվիստ՝ մարդիկ, ովքեր մասնակցում են մեր նախագծերին։ Կարող ենք ասել, որ մեզ համար առաջնահերթ է նաև ընդհանուր հումանիտար և կրթական տարածքի ձևավորումը՝ որպես երկու նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Սադիր Ժապարով-ի առաջադրած խնդիր», - նշել է Ալյոնա Արշինովան։

Նա ընդգծել է, որ իրենք մեծ ջանքեր ենք ներդնում, որպեսզի Ղրղզստանում բոլոր նախագծերը զարգանան։ Արդեն նոյեմբերին բացվել է ռուսաց լեզվի աջակցության նոր կենտրոն՝ եվրասիական ասոցիացիայի հովանու ներքո, Բիշքեկ քաղաքում։ Մոտ ժամանակներս պատրաստվում են նմանատիպ կենտրոն բացել նաև Նարին քաղաքում՝ Ղրղզստանի հարավում։ Սա շատ պահանջված նախաձեռնություն է, և արդեն կան տասնյակ նոր հայտեր նման կենտրոնների ստեղծման համար։

Նշում է, որ իրենց խնդիրն է դուրս գալ մայրցամաքի սահմաններից, քանի որ դա ևս պահանջված է։ Օրինակ՝ արդեն ստացել են տարբեր երկրներից ռուսական տների՝ գործընկերային ռուսական տների ցանց ստեղծելու առաջարկներ։ Գործընկեր Ռոսսոտրուդնիչեստվոի հետ մոտ ժամանակներս կստեղծեն այդպիսի համաշխարհային ցանց։ Առաջին կենտրոնը կբացվի Տոգոում՝ աֆրիկյան մայրցամաքում։

«Այսօր մեր հարթակում աշխատում են նաև Տոգոյի Հանրապետության ներկայացուցիչներ՝ բարձր մակարդակով, նախարարների կարգավիճակով։ Մենք նրանց ողջունում ենք և ուրախ ենք, որ աֆրիկյան մայրցամաքում, չնայած տարբեր երկրների, այդ թվում արևմտյան պետությունների ճնշմանը, պահպանվում և աճում է հետաքրքրությունը «Եվրասիայի» ծրագրերի նկատմամբ։

Ընդգծեմ, որ 2024 թվականին մենք ունեցել ենք 20 հազար մասնակից, իսկ այսօր արդեն վստահորեն կարող ենք ասել՝ ունենք 120 հազար մասնակից, և հետաքրքրությունը միայն աճում է՝ հատկապես մեր հումանիտար և կրթական ծրագրերի շուրջ։

Այսօր մեր խնդիրն է շարունակել արդեն արված աշխատանքը և ընդլայնել մեր հորիզոնները։ Կուզենայի առանձնացնել «Եվրասիա» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպում ենք «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հետ միասին։ Անցյալ տարի ստացել էինք մոտ 4 հազար հայտ, իսկ այս տարի արդեն գրեթե 6 հազար», - ասել է Արշինովան։

Մոտ ժամանակներս անցկացնելու են նաև «Եվրասիա Կինոֆեստ»-ը։ Աճում է ինչպես երկրների, այնպես էլ պրեմիերաների թիվը, որոնք կներկայացվեն հունիսին կայանալիք կինոփառատոնում։ Մասնակիցների թիվը հսկայական է։ Արդեն պատրաստում են ֆիլմեր այն թիմերի հետ, որոնք հայտագրվել էին 2024 թվականին՝ Տիգրան Քեոսայանի, այժմ նաև Ջանիկ Ֆայզիևի աջակցությամբ։

Արշինովան ընդգծում է, որ իրենց համար առաջատար ծրագրերից է նաև «Ճանաչիր Ռուսաստանը» նախաձեռնությունը, երբ երիտասարդությունը կարող է առանց միջնորդների գալ և ծանոթանալ Ռուսաստանի մշակույթին ու կրթական ծրագրերին։

«Օրինակ՝ «Մայրական կոդ» ծրագիրը։ Ամենակարևոր արժեքը, որի շուրջ «Եվրասիան» կառուցում է բարիդրացիությունն ու ջերմ հարաբերությունները, ավանդական արժեքներն են։ Մեզ համար շատ կարևոր է հարգանքը ընտանիքի, մոր և մանկության հանդեպ։

Հենց այդ պատճառով մենք աշխատում ենք նաև երեխաների հետ՝ «Դասարանական բարեկամություն», «Մանկության տարածք» և այլ նախագծերի շրջանակում։ Երեխաները կրթական ծրագրերից հետո հանդիպում են Արտեկ-ում, «Սմենա»-ում, Սևծովյան ափերին, շփվում են միմյանց հետ, գալիս դասարաններով և ուսուցիչների հետ։

Մենք շարունակում ենք աշխատել նաև մանկավարժների հետ՝ արդեն ավանդական դարձած «Եվրասիական մանկավարժական խորհրդի» շրջանակում։ Զարգացնում ենք «Մեդիա Եվրասիան», «Առողջ Եվրասիան», միավորում ենք բժիշկներին, լրագրողներին, բլոգերներին։ Սա մեզ համար չափազանց կարևոր աշխատանք է։

Առանձին ուզում եմ շնորհակալություն հայտնել «Եվրասիայի» կամավորներին, ովքեր միշտ այնտեղ են, որտեղ իրենց կարիքն ունեն։ Նրանք մաքրում էին Սևծովյան ափերը թափված նավթամթերքներից և մասնակցում այլ մարդասիրական նախաձեռնությունների։

Իհարկե, կարևոր էր նաև օգնությունը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված հարկադիր տեղահանվածներին։ Մենք փաստացի փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր։

Այս ամբողջ աշխատանքը շատ անհրաժեշտ և կարևոր է, և ես ուրախ եմ, որ այն պահանջված է։ Այդ պատճառով մենք ծրագրում ենք մեծ աշխատանք, ավելի շատ շփումներ մարդկանց հետ, որովհետև դրա պահանջարկը մեծ է», - ասել է Ալյոնա Արշինովան։

Տեղեկանք․

«Եվրասիա»-ն ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն է, որը նպաստում է միջազգային համագործակցության զարգացմանը և ծրագրեր է իրականացնում մասնավոր միջոցներով։

«Եվրասիա»-ի առաքելությունն է միավորել տարբեր տարիքի և մասնագիտությունների մարդկանց, որպեսզի միասին պահպանեն ավանդական արժեքները, պատմական հիշողությունը և Եվրասիայի ժողովուրդների միասնական մշակութային կոդը։

Կազմակերպության ծրագրերն ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ կրթությունից և բժշկությունից մինչև մշակույթ, կամավորություն և բարեգործություն։

Դրոշակակիր ծրագրերը նպաստում են ռուսաց լեզվի դերի ամրապնդմանը՝ որպես մայրցամաքում միջմշակութային երկխոսության միջոց։

«Եվրասիա»-ն նոր հնարավորություններ է ստեղծում տարբեր երկրների երեխաների, ընտանիքների և երիտասարդության համար, զարգացնում է մանկավարժների, բժիշկների, լրագրողների, գիտնականների և փորձագետների մասնագիտական համայնքները։

Կազմակերպությունն իրականացնում է նաև բնապահպանական, կամավորական և հումանիտար առաքելություններ։

Երկու տարվա ընթացքում «Եվրասիա»-ի նախաձեռնություններին աջակցել է ավելի քան 120 հազար համախոհ՝ աշխարհի գրեթե 40 երկրից։

դիտվել է 318 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am