Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում
Շնորհավորում եմ ադրբեջանի քաղաքացիների օրը։ Միայն ադրբեջանի քաղաքացին կարող է ապրիլի 24-ի հաջորդ օրը այսքան ինքնամոռաց լափափարթի կազմակերպել։ Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում։ Մեկը հարցնի՝ էտ ի՞նչ կարևոր տոն եք նշում, որ չէիք կարող հետաձգել։ Ազգից՝ նախիր դառնալու օրն եք նշո՞ւմ։
0 ցավակցական խոսք, 0 ապրումակցում։ Սա է սրանց կերտած «պետությունը»։
2018-ի նոյեմբերի 16-ին՝ Ռոբերտի ծննդյան օրը նիկոլը, կենաց խմելով, նրա ծնողներին ասում էր. «Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում»։ Սա ոչ միայն չապրեց, այլև հանձնեց ու արժեզրկեց Ռոբերտի ու նրա պես հազավոր տղերքի կյանքի գնով պահածը։ Հետո էլ ամեն տարի դա ամրագրելու համար փարթիներ է կազմակերպում....
Արամ Գևորգյանի գրառումը
