«Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից
«Որպես Մասիսի բնակիչ և որպես ընդդիմադիր լրագրող, որ ընդդիմադիր է եղել և՛ ձեր իշխանության օրոք, և՛ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, և՛ այսօր, ուզում եմ Մասիսցիներին տեղյակ պահել ինչ-որ իրողություններից: Նիկոլ Փաշինյանը բոլորիս վախեցնում է ոչ միայն պատերազմով, այլև վախեցնում է լրագրողներին, որ եթե հանկարծ ինքը չլինի, մենք կդառնանք հաշմանդամ, մեզ կանդամահատեն, մեզ խարույկի վրա կայրեն, չգիտեմ էլ ինչ կանեն և մենք կկանգնենք ֆայլաբազարներում: Ես հրապարակային ասում եմ ընդդիմադիր լրագրող եմ եղել Ռոբերտ Քոչարյանի տարիներին, Սերժ Սարգսյանի տարիներին և բնականաբար Նիկոլ Փաշինյանի։ Ինչպես տեսնում եք, ես ողջ չեմ, հաշմանդամ չեմ, ինձ չեն ծեծել, չեն սպանել, որքան էլ որ սուր հոդվածներ եմ գրել երկրորդ, երրորդ նախագահների մասին, ինձ որևէ մեկը չի նեղացրել երբեք, ինչպես նաև ողջ է, հաշմանդամ չէ Նիկոլ Փաշինյանը, ով նույնպես ընդդիմադիր լրագրող է եղել»,- այս մասին «Հայաստան» դաշինքի անդամների և Մասիս քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը ասաց քաղաքացիներից մեկը:
