Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը անդրադարձել է Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հայտարարություններին․
«Ո՞ւմ մասին ես խոսում, ինչ իրավունք ունես Սամվել, Նարեկ Կարապետյանների մասին խոսես, այ անանցյալ, կասկածելի ապագա ունեցող երիտասարդ։ Բերանիցդ երբեք ճշմարիտ խոսք դուրս չի եկել։
Սամվել Կարապետյանը վերջին յոթ տարիների ընթաքում ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, նրա գործունեության արդյունքով է եղել ՀՀ տնտեսական որևիցե բալանսավորում։ Քեզ համար ընկալելի բան չեմ ասում, բայց Սամվել Կարապետյանը համաշխարհային կշիռ ունեցող մարդ է։
Սամվել Կարապետյանը իր գործով մեծ ներդրումներ է բերել Հայաստան, քո շեֆին քանի անգամ նա ասել է իր սխալների մասին ու ճիշտ ճանապարհը ցույց տվել, դա գիտի ամբողջ Հայաստանը»։
