Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր
Այսօր հայ համայնքներն ամբողջ աշխարհում նշում են Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականներին 1,5 միլիոն հայ կանանց, տղամարդկանց և երեխաների համակարգված սպանության և տեղահանման 111-րդ տարելիցը։ Այս մասին գրել է ամերիկացի սենատոր Ադամ Շիֆը։
«Ավելի քան մեկ դար անց մենք վերահաստատում ենք, որ հայ ժողովրդին ոչնչացնելու նրանց փորձերը ձախողվել են։ Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին ամբողջ աշխարհում՝ արդարության համար պայքարում»,- նշել է սենատորը։
NEWS.am
