Այսօր՝ ապրիլի 24-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցու բակում կատարվել է Սրբոց Նահատակաց բարեխոսական կարգ՝ ի պատիվ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի։
Jnews-ի փոխանցմամբ՝ Ախալքալաքի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին և մոմ վառեցին Սուրբ նահատակների հիշատակի համար։ Կարգը կատարեցին Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը և Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վրդ. Հմայակյանը: Խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Փալյանը և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ։
Քաղաքապետարանի, սակրեբուլոյի և պետական այլ կառույցների աշխատակիցները նույնպես ծաղիկներ խոնարհեցին խաչքարին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Քաղաքի տարբեր դպրոցներից հարյուրավոր դպրոցականներ և ուսուցիչներ ևս ծաղիկներով եկել էին Սուրբ Խաչ եկեղեցու բակ՝ հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ներկա էր նաև Ախալքալաքի վրաց ուղղափառ եկեղեցու քահանա Հայր Ալեքսանդրը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը