Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ
ԱԱԾ պահեստազորի սպաների միության ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ.
«Այսօր Հայաստանում և Սփյուռքում ոգեկոչվում է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը։
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի դիպուկ բանաձևմամբ ապրիլի 24-ը խորհրդանշում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, ազգի հայրենակորույս, տարագիր զավակների հիշողությունը։
Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել, անվտանգային համակարգը, պետությունն ուժեղացնել, չպետք է թույլ տալ Հայրենիքը տանել աշխարհաքաղաքական ստրկության, իսկ ժողովրդին՝ կամազրկման:
Մեր միասնականությունն է գրավականն ազգային առաջընթացի, խաղաղ ու անվտանգ կյանքի…»։
