Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարություն է տարածել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ զոհերի հիշատակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է Կանադայի վարչապետի պաշտոնական կայքում։

«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, որը հայտնի է նաև որպես Մեծ եղեռն։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերին և բոլոր նրանց, ովքեր անհավանական տառապանքներ են կրել պատմության այս մութ էջերում»,-հայտարարել է Կանադայի վարչապետը։

Նա հիշեցրել է, որ 2006 թվականին Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

«Ճանաչման հետ մեկտեղ գալիս է նաև այն խոստումը, որ մենք երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքները, բռնությունը և վայրագությունները»,-նշել է Մարկ Քարնին։ Նա հավելել է, որ Կանադայում ապրիլը նշվում է որպես Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս՝ ժամանակահատված, երբ պետք է մտորել անտեղյակության և հանցակցության հետևանքների մասին։

«Ատելությանը դիմակայելու պատասխանատվությունը պատկանում է մեզ բոլորիս, և այդ պատասխանատվությունը սկսվում է հիշողությունից։ Հիշողության միջոցով մենք պարտավորվում ենք զգոն լինել, որպեսզի այս վայրագությունները երբեք չկրկնվեն»,-ընդգծել է Կանադայի վարչապետը։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
«Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am