Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Իր քարոզում Հայրը Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց.

«Այսօր հիշատակում ենք Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, որոնց հիշատակը մեզ համար վշտի թանգարան չէ՝ ամեն տարի հավաքվելու, հիշելու և այդպես մոռանալու։ Նրանք պարզապես պատմության մեջ զոհեր չեղան, նրանք վկաներ են։ Այսօր նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած չենք մահվան լռության առջև, այլ կանգնած ենք հավատքի վկայության առջև, որվհետև նրանք ընտրեցին հավատքը»։

Հայր Գարեգինն ընդգծեց, որ նահատակների կյանքի մեջ բացահայտվեց հավատքը, որը հնարավոր չէր որևէ կերպ մարել, բացահայտվեց սերը, որը որևէ կերպ չվերածվեց ատելության, բացահայտվեց հույսը, որը ոչ մի կայսրություն չկարողացավ ջնջել։

«Մեր նահատակները չեն իմացել՝ ինչ է լինելու եկեղեցու ապագան, չեն իմացել, որ այսօր վերապրած սերունդներ են ունենալու, վերակառուցված եկեղեցիներ են ունենալու, եկեղեցին զարգանալու է, հավատքի մեջ զորանալու է, չեն իմացել, բայց նրանք, մահվան դռան առջև, ընդունել են Քրիստոսի այն խոսքը, որ Ես եմ կյանքը։ Այո՛, Քրիստոս է իրական կյանքը և Քրիստոսի մեջ է իրական կյանքը։ Ու այդ վստահությամբ է, որ նրանք ընդունեցին նահատակության պսակը», – ասաց պատարագիչ Հայր Սուրբը՝ հավելելով, որ սուրբ նահատակների առաքելությունը մեզ զորացնելն է մեր քրիստոնեական կյանքի ու հավատքի մեջ։

Վերջում Գարեգին վարդապետը մաղթեց, որ տառապանքի և նահատակության ճանապարհով անցած սրբերի օրինակը հավատավոր հայորդիների կյանքում դառնա իրական վկայություն, որպեսզի երբեք չվհատվեն և չհուսահատվեն, այլ ընդունելով Քրիստոսի հավատքը՝ Նրան միշտ փառք և երկրպագություն մատուցեն։

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video) «Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը․ ի՞նչ են պահանջել Նիկոլից»․ Հայկ Նահապետյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած ենք հավատքի վկայության առջև, որովհետև նրանք ընտրեցին հավատքը. Հայր Գարեգին Իրանը ջարդեց ԱՄՆ-ի ամենամեծ ուժը․․․ որը՞ կլինի Պուտինի քայլը․ Հայկ Այվազյան (video) Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել Դիարբեքիրի փաստաբանների պալատը Թուրքիային կոչ է արել առերեսվել անցյալի հետ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար․ Տաթևիկ Կարապետյան Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը կմարսի՞ Պուտինի այսօրվա հայտարարությունը․ Արամ Սարգսյան (video) Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան ՀՀ-ին Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր Մարիա Զախարովայի կոնկրետ մեսիջը՝ հունիսի 7-ին ՀՀ ընտրությունների հետ կապված (video) Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահ Ցեղասպանության վերաբերյալ Պուտինի այսօրվա հայտարարությունը մի նպատակ ունի․ Հայկ Այվազյան (video) 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Աստանայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ուրացավ․ Պուտինը հաստատեց իրենց որոշումը․Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am