Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է

Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, ուստի կարիք չկա քննարկել ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիայի հետադարձ ուժի հարցը, քանզի 1948 թվականից առ այսօր գործ ունենք շարունակվող հանցագործության հետ։ Այս մասին գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն հայության պարագայում ավելի նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է, այն է՝ իսպառ ոչնչացնել հայի ինքնության բոլոր հենասյունները՝ Ազգային Եկեղեցին, մշակույթը, պատմությունը, որպեսզի անարգել յուրացնեն հայության պատմական տարածքները և ողջ քաղաքակրթական արժեհամակարգը։ Իսկ այն, ինչ հնարավոր չէ լինում յուրացնել, բարբարոսաբար ոչնչացնում են։ Սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, ուստի կարիք չկա քննարկել ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիայի հետադարձ ուժի հարցը, քանզի 1948 թվականից առ այսօր գործ ունենք շարունակվող հանցագործության հետ։

Հ.Գ. Երբ հարց է հնչեցվում, թե ինչո՞ւ չեն արձագանքում հենց այս պահին Արցախում հայության պատմամշակութային սրբավայրերի ոչնչացման փաստերին, շրջանցելով Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ մասի հիմնադրույթները, պատասխանում են, թե դա այլ պետության տարածքում է և իբր հայելային դրսևորում է։ Դեռ մի կողմ թողնենք, որ այդ բարբարոսությանը ոչինչ համարժեք տեղի չի ունենում Հայաստանում, իսկ եթե անհարկի պետք է շահարկենք «հայելային» շահերի կեղծ օրակարգը, ապա դրա վերջը այդպես էլ չենք տեսնելու, ադրբեջանական կողմը միշտ մի «լրջագույն» կեղծիք կհորինի։ Ընդ որում՝ նույն այդ քաղաքական ուժը Հայոց Կաթողիկոսին հրաժարական պարտադրելը արձանագրել է որպես նախընտրական քաղաքական ծրագիր, մոռանալով ոչ միայն Սահմանադրությունը, այլև այն, որ խոսքը ոչ թե հայաստանյան ընտրողների, այլ համայն հայության (որի շուրջ 2/3-րդը սփյուռքում է) կողմից ընտրված հոգևոր առաջնորդի մասին է։

Թեպետ՝ վստահ եմ, որ անգամ հայաստանյան ընտրողները արդեն խորքային պատկերացում ունեն, թե ինչ է իրականում տեղի ունենում, անհեռատեսորեն ում ձգտումներին և վերջնական ինչ նպատակներին են ամեն գնով փորձում հագուրդ տալ»։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Իրանը ջարդեց ԱՄՆ-ի ամենամեծ ուժը․․․ որը՞ կլինի Պուտինի քայլը․ Հայկ Այվազյան (video) Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել Դիարբեքիրի փաստաբանների պալատը Թուրքիային կոչ է արել առերեսվել անցյալի հետ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար․ Տաթևիկ Կարապետյան Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը կմարսի՞ Պուտինի այսօրվա հայտարարությունը․ Արամ Սարգսյան (video) Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան ՀՀ-ին Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր Մարիա Զախարովայի կոնկրետ մեսիջը՝ հունիսի 7-ին ՀՀ ընտրությունների հետ կապված (video) Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահ Ցեղասպանության վերաբերյալ Պուտինի այսօրվա հայտարարությունը մի նպատակ ունի․ Հայկ Այվազյան (video) 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Աստանայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ուրացավ․ Պուտինը հաստատեց իրենց որոշումը․Հայկ Նահապետյան (video) Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես Էրդողանի ուղերձը Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է «Սասուն Միքայելյա՛ն, մորդ տար տուր թուրքերին»․ Նարե Սոսե (video) Փաշինյանը թուրքից ավելի դաժան է վարվում մեր հետ․ Մանե Թանդիլյան (video) Փաշինյանը լուզեր է․ գիտե՞ք էն թվերին դեռ Ցեղասպանության մասին ինչ էր ասում․ Լևոն Զուրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am