Փոխադրողն ինքն է որոշում գինը. փոփոխություններ տրանսպորտի ոլորտում
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը հայտնեց, որ օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել միասնական երթուղային ցանց: Առաջարկվում է ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի ամբողջ տեքստում «ներքաղաքային փոխադրումներ» հասկացությունը փոխել «ներհամայնքային փոխադրումներ» հասկացությամբ: Գագիկ Գրիգորյանի հաղորդմամբ՝ փոխադրողն ինքն է որոշում գինը, սակայն մշակում են մեթոդիկա, որպեսզի կարողանան զսպել դա:
