Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ 

Այսօր ուշագրավ օր է` հիշարժան ոչ միայն նրանով, որ ցեղասպանության զոհերի հիշատակի ավանդական դարձած ջահերով երթն է ընթանում և դա արդեն սովորական ակցիա չէ, այլ գրեթե բողոքի դրսևորում` այս իշխանությունների ուրացումի քաղաքականության դեմ, այլև նրանով, որ այսօր ոմանք 18-ի հեղափոխության կուլմինացիոն օրվա տարեդարձը, ոմանք` տարելիցն են նշում:
Այս օրը` 8 տարի առաջ հրաժարական տվեց անպարտելի թվացող Սերժ Սարգսյանը, ով խախտելով Հայաստանում ընդունված` 10 տարին մեկ իշխանափոխության բնական ցիկլը, որոշել էր շարունակել պաշտոնավարումը, սակայն չստացվեց...
Այո, 2018 թվի ապրիլի 23-ի իրադարձությունների նկատմամբ մեր հասարակության տարբեր շերտեր տրամագծորեն տարբեր վերաբերմունք ունեն` ոմանք անիծում են 2018թ. ապրիլի 23-ը, ոմանք` օրհնում, որովհետև երբեք չէին կարող երազել, որ նման բարձր կարգավիճակի կհասնեն և այդքան փող կունենան: Իսկ գաղտնիք չէ, որ կան մարդիկ, որոնք ապրում են` «նախ մորթիս, հետո` որդիս» սկզբունքով, ուր մնաց հայրենիք, Հայաստան, Արցախ ճանաչեն...մեր պետության գոյատևումը կարևորեն:
Բայց անկախ մեր վերաբերմունքից, պետք է արձանագրենք, որ ապրիլի 23-ը «պատմական» օր է` այդ օրը մեր պատմության, մեր երկրի ճակատագրում կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել և մենք լրիվ այլ իրականության մեջ ենք հայտնվել, ինչի համար թերևս միայն ինքներս մեզ պետք է մեղադրենք և ոչ թե ինչ որ գերբնական ուժերի...
Բայց այս տարվա ապրիլի 23-ը մեկ այլ իմաստով էլ է ուշագրավ` այսօր ժամը 18:00-ին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրացավ: Ընտրություններ, որ նույնպես կարող են «պատմական»` ճակատագրական լինել մեզ համար: Մենք մեծ հույսեր ունեինք, որ ընդդիմադիր, առողջ ուժերի կոնսոլիդացիա կկայանա և սահմանափակ թվով ուժեր կմասնակցեն ընտրություններին` հեշտացնելով ընտրողի գործը և պարզեցնելով ընտրությունը: Ցավոք սրտի, պարզվեց, որ քաղաքական ուժերը մեզանում շատ ավելի պակաս հասուն են, քան կոնսոլիդացիա պահանջող հանրային որոշ շրջանակներ ու անձինք և կրկին լուծումներ գտնելու, երկիրն այս փոսից հանելու բեռը մնաց հանրության վրա, որին թողնվեց 19 ուժի ցանկից ընտրություն կատարելու ծանր գործը:
Իհարկե, առողջ, հայամետ, գրագետ, աշխատունակ ուժերին զատելու գործն այդքան բարդ բան չէ, որքան թվում է և բոլորս պարտավոր ենք աջակցել, օգտակար լինել այն ընտրողներին, որոնք դեռ չեն կողմնորոշվել: Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում: ժամանակը կարճ է և քաղաքականապես գրագետ բոլոր մարդիկ այս փուլում կարևոր գործ ունեն անելու` բացատրելու, ներկայացնելու առաջադրված ուժերին, որպեսզի քաղաքականության մեջ շատ չխորացած մարդկանց համար հեշտ լինի կողմնորոշվելը` որոմը հատիկից զատելը:
Ես ինքս դեռ մանրամասն կգրեմ, կփորձեմ իմ իմացածն ու դիտարկումները փոխանցել ձեզ: Այսօր միայն մի կարճ բան ասեմ.
- Ես շատ ավելի վատ պատկեր էի սպասում, քանի որ այս քաոսային վիճակում կարող էին ոչ թե 19, այլ 29 կամ 39 ուժ առաջադրվել: Կարող էին շատ ավելի վատերն առաջադրվել: Եվ մի բան էլ. առաջադրվածների մոտ մեկ տասնյակը` միասին վերցրած, 2-3 տոկոս ձայն ստանալու շանս էլ չունեն, ինչը նույնպես լավ է...
Մնացածը` հաջորդիվ...

դիտվել է 173 անգամ
Լրահոս
«Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են երեւանցիներին կաշառել Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․ Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին Դիլիջանի ոլորաններում բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բոլորը պետք է գիտակցեն՝ Ռոբերտ Քոչարյանը եկավ փրկեց ու լուսավորեց Հայաստանը․ քաղաքացի (video) Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին Ցեղասպանությունը կանգնեցնելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. Չալաբյան Մեզ կփրկի միայն Ռոբերտ Քոչարյանը․․․ Փաշինյանը մեր տունը, տեղը հանձնել, վաճառել է․ արցախցի (video) Ցեղասպանները չեն ճանաչում կուսակցական պատկանելիություն կամ քաղաքական նախասիրություն․ Սաղաթելյան Կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում Անցյալի ողբերգությունը չպետք է դառնա մշտական բաժանարար պատ. Պոլսո Հայոց պատրիարք Թրամփը մտադիր է Վլադիմիր Պուտինին հրավիրել G20-ի գագաթնաժողովին Նիկոլը էժան լոլիկի դիմաց ուրացավ Հայոց ցեղասպանությունը, մոռացավ 1.5 միլիոնի ճակատագիրը․ Կարապետյան (video) Մեր նահատակների զոհողությունը պարտավորեցնում է հզորացնել հայոց պետությունը․ Կաթողիկոս Վեհափառ Հայրապետը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հոգեհանգստյան կարգ է կատարում (video) Ավարտվել է Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքի այցը Մայր Աթոռ Նման արարքները չեն ներվում․ Վեհափառ Հայրապետի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը (video) Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Ադամ Սահակյանի մայրը՝ Աբաջյանի մորը «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական սատարումը Պատմությունը բացի ուժեղ լինելուց մեզ այլ տարբերակ չի թողնում․ Սամվել Կարապետյան Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն Ռոբերտ Քոչարյանի անունից վաղ առավոտից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ Սա կոնկրետ ծրագիր է՝ ընդդեմ հայկականության ու մեր ինքնության․ Լևոն Քոչարյան Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am