Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են կազմակերպել միջազգային համաժողով՝ ի աջակցություն Լիբանանի, որը հնարավորություն կտա միջոցներ հայթայթել երկրին օգնելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նիկոսիայում Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Երբ Լիբանանը նպատակահարմար համարի, Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել համաժողով, որը կմոբիլիզացնի բոլոր մասնակիցներին՝ Լիբանանի ինքնիշխանության վերականգնմանը նպաստելու համար։ Այս համաժողովը կկենտրոնանա ինչպես Լիբանանի զինված ուժերի աջակցության, այնպես էլ երկրի հարավի վերականգնման վրա։ Այս նպատակներն անքակտելիորեն կապված են», – նշել է Մակրոնը։
