Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․
«Նիկոլ, այսօր եւ վաղը հայ ժողովուրդը ոգեկոչելու է իր նահատակների հիշատակը։
Իսկ հետո վերջապես գալու է քո հետեւից։
Որովհետեւ դու հին ցավին գումարեցիր նորը։
Որովհետեւ առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը։
Որովհետեւ նախնիների ոսկորներին ավելացրեցիր երիտասարդների աճյուններ։
Որովհետեւ որպես «ներքին թուրք» Եռաբլուրը դարձրեցիր երկրորդ Ծիծեռնակաբերդ»։
