Իրանի գյուղատնտեսության նախարար Ղոլամռեզա Նուրին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն է ունեցել երկրում հիմնական ապրանքների և պարենի մատակարարման կարողության վրա։ Նա դա բացատրել է երկրի ներքին արտադրության կայունությամբ և ներմուծման այլընտրանքային ուղիներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։«Չնայած ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակմանը, մենք խնդիր չունենք հիմնական ապրանքներ և սնունդ մատակարարելու հարցում։ Երկրի հսկայական չափերի շնորհիվ՝ մենք կարող ենք ներմուծել տարբեր սահմանային անցակետերով», – հայտարարել է նախարար Նուրին։
Նա նաև նշել է, որ «թշնամիները գործում են առանց սկզբունքների, ուստի իրենք պատրաստ են ամենավատ սցենարին»։
«Այնուամենայնիվ, քննարկվել են հոռետեսական սցենարներ, և ձեռնարկվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ։ Սա կարող է հանգեցնել ծախսերի և գների աճի, բայց պարենային անվտանգության և սննդի հասանելիության սկզբունքին սպառնալիքներ հիմնականում չկան, և երկրի դիմադրողականությունը գյուղատնտեսության ոլորտում բարձր է», – պարզաբանել է նախարարը։
«Գյուղատնտեսական արտադրանքի և հիմնական ապրանքների մոտ 85 տոկոսն արտադրվում է ներքին շուկայում, ուստի երկրի պարենային անվտանգությունն ապահովված է», – հավելել է նա։
Իրանի հետ հրադադարի հայտարարումից մի քանի օր անց ԱՄՆ-ն ապրիլի 13-ին ռազմածովային շրջափակում է սահմանել Իրանի նավահանգիստների նկատմամբ։ Իրանը խստորեն քննադատել է շրջափակումը՝ այն որակելով որպես հրադադարի խախտում։
Երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին. ԱՄՆ նախագահը հայտարարել է այն երկարաձգելու մասին։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը