ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Թուրքիայում կայացած հանդիպումների ժամանակ քննարկել է պաշտպանության ծախսերի և օդային պաշտպանության ինտեգրման հարցերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Դաշինքի շրջանակներում համագործակցության ամրապնդման հետ կապված կարևոր թեմաներ: Այս համատեքստում գոհունակություն է հայտնվել մեր երկրի կողմից պաշտպանական ծախսերը ՆԱՏՕ-ի 2027 թվականի նպատակներին մոտեցնելու ջանքերի կապակցությամբ: Քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի բազմազգ կորպուսի աշխատանքը», – հայտնել են գերատեսչությունում:
Ռյուտեն շեշտել է Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունը և թուրքական ՀՕՊ համակարգերի հաջող ինտեգրումը ՆԱՏՕ-ի ինտեգրված ՀՕՊ համակարգի հետ։
Ռյուտեն նաև քննարկել է պաշտպանական արդյունաբերության ֆորումի անցկացումը հուլիսի 7-8-ը Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը նշել է, որ այս միջոցառումը կնպաստի դաշնակիցների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացմանը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը