Դանակով հարձակում դպրոցի վրա.վիրավորների մեջ հայ կա/տեսանյութ/
Ren TV–ի փոխանցմամբ,Պերմում դպրոցի վրա կատարված հարձակումից: Դպրոցի վրա հարձակված երկու անձը դանակներով են զինված եղել։ Ութ երեխա տուժել են: Տվյալ պահին հարձակման մասին տեղեկությունը հակասական է։ Վիրավորների քանակի վերաբերյալ տարբեր տեղեկություններ կան։ Նրանց թիվը տատանվում է հինգից մինչև ութ։ Որոշ ԶԼՄ–ներ պնդում են, որ տուժածների շարքում է նաև ուսուցիչը։ Որոշ տվյալների համաձայն` երկու անհայտ դիմակավորված անձ հարձակում են կատարել դպրոցականների վրա։ Արտակարգ պատահարի վայրում, նախնական տեղեկության համաձայն, դանակահարություն է տեղի ունեցել։ Բացի այդ` հրդեհ է բռնկվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։
