Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․
«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՆԱՍԵԼԻ ՍԻՆԽՐՈՆ

Պաշտոնական Հայաստանը շարունակում է ցեղասպան Ադրբեջանի լեգիտիմացումը, միաժամանակ իր վրայից գցելով պատասխանատվությունն ու դառնալով հանցակից։
Պաշտոնական Հայաստանն ու պաշտոնական Բաքուն անասելի սինխրոնությամբ են աշխատում։ Մեկ տարբերությամբ՝ նփ-ն այս դուետում կատարածուն է՝ Բաքվում և Անկարայում գրված սցենարը կյանքի կոչողը։
Գետնի երեսից բառիս ուղիղ իմաստով Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում ջնջում է Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարը, իսկ Երևանում նփ-ն շտապում է պաշտպանության տակ առնել իր «խաղաղասեր ու բարեկիրթ» գործընկերոջը՝ հայտարարելով, թե՝«Իմ հոգսը Հայաստանի տարածքում գտնվող հուշարձաններն են»։
Սա հերթական կանաչ լույսն է ցեղասպանի համար, ճիշտ այն կանաչ լույսը, որ վառեց Փաշինյանը Պրահայում 2022-ի հոկտեմբերին՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ղարաբան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։
Սա, ըստ էության, Արցախի ոչնչացման անոնսն էր, որ նույնն է, թե Արցախը ցեղասպանելու կանաչ լույսը։
Փաշինյանը դարձյալ ստում է, որովհետև, այնուամենայնիվ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը ՀՀ պարտքն է։ Բայց սա ազգային իշխանության դեպքում, ոչ՝ օկուպացիոն ռեժիմների պարագայում։
Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով ՀՀ-ն պարտավորություն ունի․
Հոդված 19. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը։
Իսկ իրականում պաշտոնական Հայաստանը լծված է հայկական ինքնության ոչնչացմանը, և արժեքային դեգրադացիան ու ամբոխացումը, ցինիզմի համաճարակը պարզապես տեսակի ոչնչացում է, եղծել ամեն բան․․․։
Նաև հենց այս նպատակադրումով է վարչախումբը, թշնամուց ստացած հանձնարարության շրջանակում թիրախավորվում և թրքաբարո ասպատակում Հայ Առաքելական եկեղեցին՝ ամենատոկուն ազգային կառույցը։
Հ․Գ․Չմոռանա՜ք, այս իշխանության համար «Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է․․․․»։

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը միավորվում են՝ հակառակ թշնամուն․ Անժելա Թովմասյան (video) «Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել Թրամփը երկարաձգեց հրադադարը, Իրանը դա էլ մերժեց Պարոն Գաբրիելյանո՛վ, ես Ձեզ մի բան կասեմ Օնիկ Գասպարյանի մասին․ Հայկ Նահապետյան (video) «Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել «Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք» Թրքասիրության շաբաթ՝ Հայաստանում (video) Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական եկեղեցիները, իսկ ՀՀ իշխանությունը՝ վարչականորեն․ Տեր Մակար Դատախազությունն ապրում է իր պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է պարզապես «նիկոլադուքյանի». Րաֆֆի Ասլանյան Սա քաղաքական նախընտրական կրկես է, նախընտրական շոու. Արթուր Չախոյան 190 մլն դրամի հափշտակության դեպք. գլխավոր հաշվապահի, ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը․ Վահե Հովհաննիսյան Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար ՌԴ Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը 155 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am