ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ օրաթերթ»-ը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 62-րդ համար Լյուդվիգ Գյուլնազարյանի հայտարարագրերը, գույքային վիճակն ու քաղաքական գործունեությունը։

Լյուդվիգ Գյուլնազարյանը վերջին տարիներին ակտիվ դերակատարում է ունեցել Փարաքար համայնքի կառավարման համակարգում՝ անցնելով ավագանու անդամից մինչև համայնքի ղեկավարի պաշտոն։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը նաև գրել էր, որ նրա քաղաքական ուղին ուղեկցվել է ոչ միայն առաջխաղացմամբ, այլև աղմկահարույց միջադեպերով։ Մասնավորապես, «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ 2024 թվականին Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնից՝ քրեական միջադեպից հետո։ Ըստ հրապարակումների՝ նա գտնվել է կրակոցների վայրում, ստացել է հրազենային վնասվածք, սակայն պնդել է, որ դեպքին մասնակցություն չի ունեցել և հրաժարական է տվել՝ նախաքննությանը չխանգարելու համար։ Ավելի ուշ նա կրկին վերադարձել է քաղաքականություն․ «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ Գյուլնազարյանը հաղթել է ՔՊ փրայմըրիզում՝ ստանալով 594 ձայն և զգալի առավելություն ունենալով մյուս թեկնածուների նկատմամբ։ Սակայն 2025 թվականի մարտին կայացած արտահերթ ընտրություններում պատկերը փոխվեց։ Փարաքարում հաղթեց ընդդիմադիր թեկնածու Վալոդյա Գրիգորյանը, իսկ ՔՊ-ն ստացավ 1459 ձայն՝ զիջելով «Միասնություն» դաշինքին, որը հավաքել էր 2102 ձայն։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ համայնքում ընտրական պայքարը բավական լարված է եղել։ Հետագայում, նույն տարվա սեպտեմբերին, Վալոդյա Գրիգորյանը սպանվեց իր տան բակում, ինչն էլ նոր լարվածություններ առաջացրեց համայնքում։

Գույքային և ֆինանսական պատկերը՝ ըստ տարիների «Ժողովուրդ օրաթերթ»-ը ուսումնասիրել է նաև Գյուլնազարյանի հայտարարագրերը՝ 2021-2025 թվականների կտրվածքով։

2025 թվական Գյուլնազարյանը կրկին ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը։Հայտարագրել է 3 միավոր անշարժ գույք։ Նրա գույքը ներառում է՝

Փարաքարում բնակելի տուն՝ ժառանգությամբ ստացված (2003 թ.),

• Հողամաս՝ գնված 2013 թվականին,

• Հողամաս՝ նվիրատվությամբ ստացված 2023 թվականին։

Թանկարժեք գույքը՝ ոսկեղեն՝ 5 միլիոն դրամ, ինչպես նաև 90 օր և ավել տիրապետմամբ 4 միլիոն դրամ արժողությամբ ոսկի։

Կանխիկ դրամը կազմել է 2 միլիոն դրամ։

Եկամուտները կազմել են ընդհանուր 5 միլիոն 421 հազար 73 դրամ, որից՝

• 2 միլիոն 261 հազար 585 դրամ՝ համայնքապետարանից,

• 2 միլիոն 509 հազար 489 դրամ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերից»,

• 649 հազար 999 դրամ՝ վարձակալությունից։

Գյուլնազարյանը Քաղաքացիական կուսակցության անդամ է։ 2024 թվական 2024 թվականի դրությամբ անշարժ գույքը պահպանվել է։

«Ժողովուրդ օրաթերթ»-ը պարզեց, որ նա հայտարարագրել է 2002 թվականի արտադրության VAZ ավտոմեքենա, որը նույն տարում օտարել է նվիրատվությամբ։ Կանխիկ դրամը կազմել է 1 միլիոն 500 հազար դրամ։ Տարեկան եկամուտը՝ 6 միլիոն 288 հազար 12 դրամ։ Պահպանվել են նաև 5 միլիոն դրամ արժողությամբ ոսկեղենը և 4 միլիոն դրամի ոսկի՝ փաստացի տնօրինման տակ։ 2022 թվական Զբաղեցրել է համայնքապետի առաջին տեղակալի պաշտոնը։ Կանխիկ դրամի մնացորդը կազմել է 2 միլիոն դրամ։ Եկամուտը կազմել է 3 միլիոն 100 հազար 461 դրամ՝ համայնքապետարանից։

2023 թվական Գույքային փոփոխություններ չեն արձանագրվել։ Կանխիկ դրամը նվազել է՝ դառնալով 1 միլիոն դրամ։ Եկամուտը կազմել է 4 միլիոն 391 հազար 885 դրամ։ 2021 թվական Գյուլնազարյանը եղել է Փարաքարի ավագանու անդամ։ Նրա անշարժ գույքն ու թանկարժեք զարդերը պահպանվել են։ Կանխիկ դրամը կազմել է 2 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 2 միլիոն 580 հազար դրամ (ԱԱԾ-ից)։

Այսպիսով, «Ժողովուրդ օրաթերթ»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Լյուդվիգ Գյուլնազարյանի գույքային պատկերը տարիների ընթացքում հիմնականում պահպանվել է, իսկ եկամուտները՝ աստիճանաբար աճել։ Միաժամանակ նրա քաղաքական գործունեությունը ուղեկցվել է ինչպես ընտրական հաջողություններով, այնպես էլ աղմկահարույց իրադարձություններով, որոնք ազդեցություն են ունեցել նրա պաշտոնավարման ընթացքի վրա։

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար ՌԴ Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը 155 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան Իրանական կողմը չի մասնացկի ԱՄՆ-ի հետ բանակցություններին Народу Армении предстоит выбор между потерей себя и спасением национальной идентичности Սպիտակ տունը հաստատել է՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը չի այցելի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել. «Իրավունք» Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ» «Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին․ մեջտեղը Փաշինյան կա». ինչի՞ց է նեղսրտած Սարգսյանը Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. Ժողովուրդ Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ» ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am