«Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է

Ապրիլի 19-ին «Բերդի մշակույթի կենտրոն» կազմակերպությունը համացանցում «Տավուշի բերդը՝ կործանման եզրին» վերնագրով հրապարակում էր արել, որտեղ նշված է. «Այսօր հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Սակայն այս օրը շնորհավորելու փոխարեն ստիպված ենք բարձրաձայնել մի անընդունելի իրականություն։ Տարիներ առաջ ամրոցի տարածքում իրականացված պեղումների արդյունքում ամբողջությամբ հեռացվեց այն հողի շերտը, որը դարեր շարունակ ապահովել էր բերդի կայունությունը։ Այդ քայլից հետո, սակայն, որեւէ լուրջ ամրակայման աշխատանք չի իրականացվել։ Արդյունքն այսօր տեսանելի է բոլորին․ անձրեւները, քամիներն ու կլիմայական ազդեցություններն անխնա քայքայում են բերդի մնացորդները՝ մեր աչքի առաջ ոչնչացնելով պատմական արժեքը։ Սա արդեն պարզապես անուշադրություն չէ։ Սա պատասխանատվության բացակայություն է։ Տավուշի բերդը մեր պատմության խորհրդանիշներից է, որի անունով կոչվում է ողջ մարզը։ Եվ այսօր այդ խորհրդանիշը թողնված է ճակատագրի քմահաճույքին։ Իրավասու կառույցներին ուղղված հարցը հստակ է՝ ինչքա՞ն պետք է շարունակվի այս անգործությունը, եւ ո՞վ է պատասխանատվություն կրելու այս կորստի համար»։


Այդ գրառումը «թեգ» է արված Բերդի համայնքապետարանին, Տավուշի մարզպետարանին, ԿԳՄՍՆ-ին, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին եւ այլ կազմակերպությունների։ 2023թ․ Տիգրան Ալեքսանյանի ղեկավարությամբ Տավուշ ամրոցում հնագիտական պեղումներ են կատարվել, հայտնաբերվել են արժեքավոր գտածոներ, որոնց մի մասը զետեղվել է Բերդ քաղաքի երկրագիտական թանգարանում։ Կատարված հնագիտական պեղումները հնարավորություն են տվել կազմելու Տավուշ ամրոցի եւ ամրոցի լանջին գտնվող փոքր Սուրբ Աստվածածին եկեղեցու ամրակայման եւ վերականգնման աշխատանքների նախագիծ։ Նախագծով աշխատանքների արժեքը սահմանվել է 186 միլիոն դրամ։ 2025թ․ նոյեմբերի 20-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «ԿԳՄՍ նախարարությունը մտադի՞ր է առաջիկայում շինարարական ընկերությունների հետ համագործակցելով՝ այդ աշխատանքների նոր մրցույթ հայտարարել։ Տավուշ բերդի եւ եկեղեցու վերականգնման համար ո՞ր թվականներին, քանի՞ անգամ է մրցույթ հայտարարվել, դրանց վերականգնման համար ԿԳՄՍՆ-ի նախատեսած 186 միլիոնն անբավարար չէ՞ դժվարին, բարձրադիր տեղանքում մասնագիտական բնույթի մեծածավալ աշխատանքների համար, այդ պատճառո՞վ չեն կայանում մրցույթները»։

ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վահրամ Գասպարյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի պարսպապատերի, կից կառույցների, եկեղեցու ամրակայման, վերականգնման եւ տարածքի մասնակի բարեկարգման շինարարական աշխատանքների համար 4 անգամ մրցույթ է հայտարարվել 2024 թվականին եւ եւս 4-ը՝ 2025 թվականին: Նշյալ մրցույթներին ներկայացված գումարը սահմանվել է՝ համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցույթներում հայտեր չեն ներկայացվել, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է վերանայել նախահաշիվը»:

Նախագիծ եւ նախահաշիվ կազմողները չե՞ն հասկացել, որ վերականգնողական, շինարարական աշխատանքները կատարվելու են բարձրադիր, դժվարամատչելի տեղանքում, որտեղ էլեկտրական հոսանքի գիծ չկա, ջուր, ցեմենտ, ավազ, շինարարական այլ նյութերն ամրոց հասցնելու համար պետք է բարձունք տանող ճանապարհ կառուցել։ Ամրոցի, եկեղեցու վերականգնումը սովորական օբյեկտի շինարարություն չէ, այլ՝ մասնագիտական աշխատանք, ուստի պետք էր խորհրդակցել պատմական, մշակույթի հուշարձանների վերականգնողական աշխատանքներով մասնագիտացած կազմակերպությունների հետ։ 3 տարի առաջ պեղումներ են արվել, որից հետո պետք է ամրակայման աշխատանքներ արվեին, որպեսզի ամրոցի կառույցների փլուզումներ չլինեն։
ԿԳՄՍ նախարարության աղբյուրից տեղեկացա, որ նախարարությունը նախատեսում է ավելացնել ծրագրի նախահաշիվը․ Տավուշ ամրոցի եւ ամրոցի լանջին գտվող փոքր Սուրբ Աստվածածին եկեղեցու ամրակայման եւ վերականգնման աշխատանքների համար ի սկզբանե նախատեսված 186 միլիոն դրամին ավելացնել եւս 70-80 միլիոն դրամ եւ նոր մրցույթ հայտարարել։ Սակայն ամրոցը չի սպասում` ժամանակի ընթացքում քանդվում է։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ Տավուշի Բերդ ամրոցի վերականգման աշխատանքների իրականացման նպատակով նոր մրցույթը նախատեսվում է հայտարարել ապրիլի վերջ, մայիսի սկիզբ ժամականահատվածում։ Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 287,7 միլիոն դրամ։

Ոսկան Սարգսյան

 

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել» Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում Ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակը՝ Փաշինյանի մասին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր փակագծեր բացեց պատերազմից․ ի՞նչ հրաման էր տալիս Նիկոլը (video) Ահա որն է մեր կոչը Հայաստան–ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած խաղը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է «Նիկոլի ոստիկանները ծեծելով կին են սպա*ել». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am