MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. Սիվիլնեթ

Իշխանամերձ Medianews.site կայքը ապրիլի 12-ին հրապարակել է գրառում՝ «Սամոն դարձել է մազերի ներկի բրենդային դեմքը․ Օհանյան» վերտառությամբ։ Կցված նյութում որպես աղբյուր ներկայացվում է «Աննա Օհանյան» անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը, որում մեկնաբանվում է Սամվել Կարապետյանի տեսաուղերձը և նրա արտաքին տեսքը։ Սիվիլնեթ-ը բացահայտում է՝ ովքեր են փորձում կեղծ օգտահաշիվներով հանրային կարծիք ձևավորել:

Օգտատերը այս գրառումն արել է ապրիլի 12-ին՝ ժամը 18:49-ին, և շուրջ 25 րոպե անց՝ 19:14-ին, այն արդեն հրապարակվել է Medianews.site-ում։ Հոդվածը գրելու պահին Օհանյանի էջում այդ գրառումն ուներ ընդամենը վեց հավանում։Էկրանապատկերը՝ Աննա Օհանյան օգտատիրոջ գրառումից և MediaNews-ից Էկրանապատկերը՝ Աննա Օհանյան օգտատիրոջ գրառումից և MediaNews-ից
Առաջին անգամ չէ, որ այս օգտատիրոջ գրառումները հայտնվում են Medianews.site-ի էջերում։ Սակայն ո՞վ է «Աննա Օհանյանը», որի գրառումները տարածում է մեծ լսարան ունեցող էջը։ Պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օգտահաշվում առկա է ընդամենը երեք լուսանկար, որոնք ունեն արհեստականորեն գեներացված պատկերներին բնորոշ հատկանիշներ։

Պարզվում է՝ «Աննա Օհանյանը» միակը չէ։ #CivilNetCheck-ը հայտնաբերել է, որ Medianews.site-ը պարբերաբար վերահրապարակում է ֆեյսբուքյան օգտահաշիվների գրառումներ, որոնք հաճախ պարունակում են ընդդիմության ներկայացուցիչների հասցեին ուղղված վիրավորական ձևակերպումներ՝ դրանք ներկայացնելով որպես հանրային կարծիք։ Միևնույն ժամանակ, այդ օգտահաշիվների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց ինքնությունը չի հաստատվում, և բացակայում են իրական օգտատերերին բնորոշ ակտիվության նշաններ։

Medianews.site-ում բացակայում են տեղեկություններ խմբագրակազմի վերաբերյալ։ Կայքի հնարավոր կապերի վերաբերյալ լրատվամիջոցներում հնչել են պնդումներ, որոնք այն կապում են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ, սակայն դրանք հիմնված են եղել անուղղակի տվյալների վրա։ #CivilNetCheck-ին հաջողվել է հայտնաբերել տվյալներ, որոնք վկայում են կայքի և Չախոյանի միջև կապի մասին։

Երկու հավանումից՝ MediaNews․ «Աննա Օհանյանը» իրակա՞ն է
«Աննա Օհանյան» օգտահաշիվը ստեղծվել է 2022-ի մայիսին։ Օգտահաշվում նշված է, որ ծնվել է 1993-ի հուլիսի 17-ին։ Ընտրողների ռեգիստրում նշված անուն-ազգանունով և ծննդյան տվյալներով անձ չի հայտնաբերվում։

Ներկայում օգտահաշվի հասանելի առաջին հրապարակումը 2026-ի հունվարի 20-ին է, երբ նա տեղադրել է իր գլխավոր լուսանկարը։ Այն հրապարակվել է գիշերը 00:54-ին, իսկ ընդամենը մի քանի րոպե անց՝ 01:13-ին, տեղադրել է գրառում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի մասին։ Այս գրառումը Ֆեյսբուքում ունի ընդամենը երկու հավանում, սակայն առավոտյան 9:30-ին վերահրապարակվել է Medianews.site-ում։Էկրանապատկերը՝ Աննա Օհանյան օգտատիրոջ գրառումից և MediaNews-իցԷկրանապատկերը՝ Աննա Օհանյան օգտատիրոջ գրառումից և MediaNews-ից
Թե ինչպես է Medianews.site-ը հայտնաբերել ընդամենը երկու հավանում ունեցող այս գրառումը և ինչու է այն վերահրապարակել, հայտնի չէ։

Հունվարի 20-ից սկսած «Աննա Օհանյանի» գրեթե բոլոր գրառումները վերահրապարակվել են medianews.site-ում՝ հաճախ րոպեների տարբերությամբ կամ գիշերը հրապարակվելուց հետո՝ արդեն առավոտյան։ Միևնույն ժամանակ, օգտատերը չի արձագանքում իր գրառումների մեկնաբանություններին և որևէ տեսանելի ակտիվություն չի ցուցաբերում»։Ի՞նչ է հայտնի «Աննա Օհանյան» օգտատիրոջ մասին
«Աննա Օհանյան» օգտահաշիվն ունի 368 ընկեր։ Նրա ընկերների թվում է նաև Տարոն Չախոյանը։ Օգտահաշվում առկա է ընդամենը երեք անձնական լուսանկար։ #CivilNetCheck-ը դեմքերի նույնականացման գործիքների միջոցով փորձել է հայտնաբերել լուսանկարներում պատկերված անձին, սակայն իրական նման անձ չի հայտնաբերվել։ Փոխարենը, արդյունքներում գրանցվել են արհեստական բանականությամբ (ԱԲ) գեներացված պատկերներ՝ նույնական կամ շատ նման դիմագծերով, ինչը վկայում է, որ տվյալ դեմքը բնորոշ է ԱԲ-ով ստեղծված պատկերներին։ Ըստ կիրառվող վերլուծական գործիքների՝ այդ պատկերները մեծ հավանականությամբ ստեղծված են ԱԲ-ով։Էկրանապատկերը՝ ԱԲ-ի կիրառումը հայտնաբերող Sightengine հարթակիցԷկրանապատկերը՝ ԱԲ-ի կիրառումը հայտնաբերող Sightengine հարթակից
Ավելին, #CivilNetCheck-ը Amazon-ի դեմքերի նմանությունը վերլուծող հարթակի միջոցով համեմատել է լուսանկարները ԱԲ-ով գեներացված պատկերների հետ՝ արձանագրելով շուրջ 97% նմանություն, ինչը վկայում է դրանց հավանական արհեստական ծագման մասին։

Արհեստական բանականությամբ պատկերներ ստեղծող գործիքները հաճախ գեներացնում են տարբեր նկարներ նույն կամ շատ նման դիմագծերով, ինչի պատճառով նման դեմքերը կարող են հայտնվել բազմաթիվ պատկերներում։Էկրանապատկերը՝ Amazon-ի դեմքերի նմանությունը հայտնաբերող համակարգիցԷկրանապատկերը՝ Amazon-ի դեմքերի նմանությունը հայտնաբերող համակարգից
«Աննա Օհանյան» օգտահաշիվը հիմնականում հրապարակում է քաղաքական բովանդակություն՝ առավելապես քննադատելով կամ ծաղրելով ընդդիմադիր գործիչներին։ Միևնույն ժամանակ, այն չի տարածում լրատվամիջոցների նյութեր կամ այլ օգտատերերի գրառումներ՝ բացառությամբ Տարոն Չախոյանի՝ TRIPP-ի վերաբերյալ մեկ գրառման։Էկրանապատկերում՝ «Աննա Օհանյան»-ի գրառումըԷկրանապատկերում՝ «Աննա Օհանյան»-ի գրառումը
Ամերիկացի դերասանուհու գրառումները՝ Medianews-ի էջերում
Medianews.site-ը հրապարակել է նաև «Սաշա Սիմոնյան» անունով ֆեյսբուքյան օգտատիրոջը վերագրվող գրառում, որտեղ քննադատվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ քաղաքացի լինելու համար։

«Գժանոց է․ ռուսական պասպորտը գրապաններում եկել Հայաստանում իշխանություն են ուզում»,- նշվում է կայքում՝ հղում անելով տվյալ օգտատիրոջը։

Նյութը տարածվում է «Սաշա Սիմոնյան» անունով օգտահաշվի լուսանկարով։ Սակայն լուսանկարի հետադարձ որոնումը ցույց է տալիս, որ այնտեղ պատկերված է ոչ թե հայ Սաշա Սիմոնյանը, այլ ամերիկացի դերասանուհի Սաշա Ալեքսանդրը։Էկրանապատկերը՝ MediaNews-ից և Google-ի որոնումիցԷկրանապատկերը՝ MediaNews-ից և Google-ի որոնումից
Հատկանշական է, որ «Սաշա Սիմոնյան» անունով և նույն լուսանկարով ֆեյսբուքյան օգտահաշիվ ներկայում չի հայտնաբերվում։ Իսկ տվյալ գրառումը տարածված է միայն Medianews.site-ում և դրա հետ կապակցված ֆեյսբուքյան էջերում։

Կասկածելի օգտահաշիվներ՝ համակարգված վերահրապարակում
MediaNews-ը վերահրապարակում է նաև «Արա Հակոբյան» և «Բաբկեն Ավետիսյան» անուններով օգտատերերի ֆեյսբուքյան գրառումները։ Երկու օգտահաշիվներում էլ, բացի արհեստական բանականությամբ գեներացված լուսանկարներից, այլ անձնական նկարներ չկան։

«Արա Հակոբյան» օգտահաշիվը ստեղծվել է 2021 թվականի հունիսին, սակայն դրանից հետո երկար ժամանակ որևէ ակտիվություն չի արձանագրվել։

Օգտահաշիվը կրկին ակտիվացել է միայն 2026-ի փետրվարին՝ արդեն ԱԲ-ով գեներացված պատկերով։ Մարտի 22-ին արվել է հաջորդ գրառումը՝ մետրոյում վարչապետի և արցախցի կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Թեև գրառումը որևէ ակտիվություն չի ստացել, բայց ժամեր անց՝ հայտնվել է MediaNews-ում՝ «Հայաստանի վրա թքած ունեցողին դեռ պաշտանողներ կա՞ն. Արա Հակոբյան» վերտառությամբ։ Այն այստեղ ստացել է մեծ թվով հավանումներ և տասնյակ մեկնաբանություններ։

Միևնույն ժամանակ, Medianews.site-ում առկա են այլ նյութեր, որոնք հղում են անում «Արա Հակոբյան» օգտահաշվին (1, 2, 3), սակայն վերջինիս ֆեյսբուքյան էջում նման գրառումներ ներկայում չեն հայտնաբերվում։ Չի բացառվում, որ դրանք հետագայում ջնջվել են կամ երբևէ հրապարակված չեն եղել այդ օգտահաշվում։«Արա Հակոբյան» օգտահաշիվը ֆեյսբուքում ունի ընդամենը 7 ընկեր։ Նրանց թվում են Տարոն Չախոյանը և «Աննա Օհանյան» օգտահաշիվը, որին արդեն անդրադարձել ենք։

Էկրանապատկերը՝ «Արա Հակոբյան» օգտահաշվից
Էկրանապատկերը՝ «Արա Հակոբյան» օգտահաշվից
Դեմքերի նույնականացման գործիքներով տվյալ դեմքով որևէ իրական անձ չի նույնականացվել․ այս դեպքում էլ արդյունքներում հիմնականում նույն դիմագծերով արհեստական բանականությամբ գեներացված պատկերներ են։ Այդ պատկերների և «Արա Հակոբյան» օգտահաշվում օգտագործված լուսանկարի համեմատությունը Amazon-ի դեմքերի նմանությունը վերլուծող համակարգի միջոցով ցույց է տվել շատ բարձր նմանություն։Էկրանապատկերը՝ «Արա Հակոբյան» օգտահաշվիցԷկրանապատկերը՝ Amazon-ի դեմքերի նմանությունը հայտնաբերող համակարգիցԷկրանապատկերը՝ Amazon-ի դեմքերի նմանությունը հայտնաբերող համակարգից
Հազարավոր ընկերներ, բայց չհաստատված ինքնություն
«Բաբկեն Ավետիսյան» օգտահաշիվը, ի տարբերություն մյուսների, ունի ավելի քան 6000 ընկեր, սակայն էջում նշված ծննդյան տվյալներով համապատասխան անձ ընտրողների ռեգիստրում չի հայտնաբերվում։

Օգտահաշիվը ստեղծվել է 2024-ի նոյեմբերի 11-ին, իսկ ներկայում հասանելի առաջին հրապարակումները թվագրվում են միայն 2025-ի մարտով։

Օգտահաշիվը հիմնականում տարածում է քաղաքական բովանդակություն՝ մեծամասամբ իշխանությանը աջակցող հրապարակումներ։Էկրանապատկերը՝ «Բաբկեն Ավետիսյան» օգտատիրոջ գրառումներիցԷկրանապատկերը՝ «Բաբկեն Ավետիսյան» օգտատիրոջ գրառումներից
Օգտատերն ունի բազմաթիվ գրառումներ, սակայն, MediaNews-ը դրանցից մի քանիսն է արտատպել (1,2,3, 4)։

««Բաբկեն Ավետիսյան» օգտահաշվում հրապարակված են երկու լուսանկար, որոնք թե՛ տեսողական դիտարկմամբ, թե՛ ԱԲ հայտնաբերման գործիքների միջոցով գնահատվում են որպես ԱԲ գեներացված պատկերներ։Էկրանապատկերը՝ ԱԲ-ի կիրառումը հայտնաբերող հարթակներիցԷկրանապատկերը՝ ԱԲ-ի կիրառումը հայտնաբերող հարթակներից
Դեմքերի նույնականացման գործիքները այս դեպքում ևս չեն նույնականացնում որևէ իրական անձ․ արդյունքներում գերակշռում են նույն դիմագծերով ԱԲ-ով ստեղծված պատկերներ։ Էկրանապատկերը՝ Pimeyes դեմքերի նույնականացման գործիքիցԷկրանապատկերը՝ Pimeyes դեմքերի նույնականացման գործիքից
Ֆեյսբուքում չկա, MediaNews-ում կա
Medianews.site-ում հրապարակված են նաև «Անժելա Արամյան» անունով օգտատիրոջը վերագրվող գրառումներ։ Նմանատիպ երկու հրապարակում հայտնաբերվել է՝ 2025-ի դեկտեմբերի 31-ին և 2026-ի հունվարի 3-ին։

Գրառումներից մեկը վերաբերում է «Նոր ուժ»-ի վարչապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պնդելով, թե նա վաճառել է Հայաստանում իրեն պատկանող բոլոր անշարժ գույքերը։ Մյուսը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի մասին է։

«Հոպարի բուլկին հաղթել է պաշտոնյաների նկարներին․ ծափ տվեք մանկամիտներ»,- նշվում է Medianews.site-ի հոդվածում՝ հղում անելով տվյալ օգտատիրոջը։

Սակայն «Անժելա Արամյան» անունով և նույն լուսանկարով ֆեյսբուքյան օգտահաշիվ ներկայում չի հայտնաբերվում, եթե այն ապակտիվացված չէ։ Միևնույն ժամանակ, օգտատիրոջը վերագրվող լուսանկարը հասանելի է համացանցում առնվազն 2019-ից և հրապարակվել է «Красивые девушки Украины» ֆեյսբուքյան էջում։Էկրանապատկերը՝ MediaNews-ից և «Красивые девушки Украины» ֆեյսբուքյան էջիցԷկրանապատկերը՝ MediaNews-ից և «Красивые девушки Украины» ֆեյսբուքյան էջից
Ավելին, ապրիլի 20-ին MediaNews-ը տարածել է գրառում «Խմբակային վատացումներ Քոչարյանի շտաբում» վերտառությամբ: Կցված հոդվածում նշվում է, թե վերահրապարակել են ֆեյսբուքյան օգտատեր Արամ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը:

«Ասում են, երեկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակներում վալերյանկայի ռուժեղ պակաս էր զգացվում, խմբակային վատացել են»,- իբր մեջբերել են գրառումը: Սակայն ֆեյսբուքյան մոնիթորինգի գործիքները ցույց են տալիս, որ նման անուն-ազգանունով օգտատեր այդ բովանդակությամբ գրառում չի կատարել:

Նույն բովանդակությամբ գրառումն առաջինը հրապարակվել է «Աշխարհի հայեր» ֆեյսբուքյան էջում՝ որպես սեփական բովանդակություն և առանց որևէ աղբյուրի հղման։ Նշենք, որ էջը հիմնականում հրապարակում է իշխանամետ բովանդակություն։ Այնուհետև այն վերահրապարակվել է medianews.site-ում և դրա հետ կապակցված էջերում՝ ներկայացվելով որպես ոմն Արամ Սահակյանի գրառում:Էկրանապատկերը՝ «Արամ Սահակյան» օգտատիրոջ գրառման տարածումիցԷկրանապատկերը՝ «Արամ Սահակյան» օգտատիրոջ գրառման տարածումից
Նույն գրառումը րոպեների տարբերությամբ տարածում են իշխանամերձ այլ էջեր
MediaNews-ից բացի, այս «անհայտ» օգտատերերի գրառումները րոպեների տարբերությամբ վերահրապարակվում են ArmeniaNews, ArmNews, «ԱՐՄԵՆԻԱ», «Զարմանալի աշխարհ», New Armenia Blog/Նոր Հայաստան Բլոգ ֆեյսբուքյան էջերը։


Այս էջերի մեծ մասի գործունեությանը #CivilNetCheck-ը նախկինում արդեն անդրադարձել է՝ պարզելով, որ դրանք բոլորն ունեն իշխանամետ ուղղվածություն։ Այս էջերը նաև նախորդ տարի համակարգված կերպով թիրախավորում էին Հայաստանում ցույցեր սկսած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝ տարածելով կեղծ և դավադրապաշտական թեզեր։

Տես՝ Ինչպես են ՔՊ-ական էջերը թիրախավորում Բագրատ սրբազանին և նրան կապում Կրեմլի հետՈվքե՞ր են Medianews-ի հետևում
Medianews.site-ը ունի ֆեյսբուքյան նույնանուն առնվազն երկու էջ, որոնք միասին ունեն շուրջ 358,000 հետևորդ։ Միևնույն ժամանակ, կայքում բացակայում է «Մեր մասին» բաժինը․ չեն հրապարակվում տեղեկություններ հիմնադիրների կամ խմբագրակազմի վերաբերյալ, հոդվածները չեն ստորագրվում, ինչպես նաև նշված չեն հասցե կամ կապի տվյալներ։ Կայքում առաջին հասանելի հոդվածը թվագրվում է 2018-ի հոկտեմբերով։ Չնայած այս անանունությանը՝ դրա նյութերը վերահրապարակվում են իշխանական civic.am, «Հայկական ժամանակ», freenews.am և այլ կայքերում:Էկրանապատկերը՝ Armtimes.com, Civic.am, Freenews.am կայքերիցԷկրանապատկերը՝ Armtimes.com, Civic.am, Freenews.am կայքերից
«Ինֆոքոմ»-ի 2021-ի հետաքննությունը բացահայտել էր, որ Medianews.site-ը կապված է Armenianews.net-ի հետ, որը, դոմեյնների տվյալների դիտման Who.is համակարգում գրանցված էր Տարոն Չախոյանի անունով։ Հետաքննությունը նաև ցույց էր տվել, որ երկու կայքերը կառավարվում են նույն Google Analytics հաշվից։ Սակայն Medianews.site-ի տվյալները փակ էին Who.is համակարգում։

Նշենք, որ մինչ ներկայիս պաշտոնը ստանձնելը, Չախոյանը բլոգեր էր։ Ներկայում նրա գրեթե բոլոր գրառումներն ու հայտարարությունները վերահրապարկվում են Мedianews.site-ում։

Չախոյանը նախկինում #CivilNetCheck-ին հայտնել էր, որ կապ չունի Мedianews.site-ի հետ, սակայն մեզ հասանելի դարձած նոր տվյալները այլ բան են ցույց տալիս։

Այսպես, ի տարբերություն Who.is հարթակի, որը ցույց է տալիս դոմեյնի ընթացիկ վիճակը, Bigdomaindata.com/whois հարթակը ցույց է տալիս նաև դոմեյնի պատմությունը, թե երբ է դոմեյնը գրանցվել, որ ընկերության միջոցով և, ամենակարևորը, թե ինչ տվյալներ են արձանագրված եղել գրանցման պահին՝ նախքան սեփականատիրոջ տվյալների գաղտնիացումը։

Այդ տվյալների համաձայն՝ Medianews.site դոմեյնի գրանցման պահին՝ 2018-ի հունվարին, որպես գրանցող (Registrant) նշված է եղել Տարոն Չախոյանը՝ իր բնակության հասցեով և կոնտակտային տվյալներով։ Դոմեյնը գրանցվել է ռուսական RU-CENTER (nic.ru) ընկերության միջոցով, որը դոմեյնային անունների խոշորագույն ռեգիստրատորներից մեկն է։

Հետագայում՝ 2020-ին, դոմեյնի տվյալները գաղտնիացվել են (Privacy Protection), ինչի արդյունքում Who.is-ի նման հարթակներում այդ տեղեկատվությունն այլևս հասանելի չէ։Էկրանապատկերը՝ Bigdomaindata.com-իցԷկրանապատկերը՝ Bigdomaindata.com-ից
Միևնույն ժամանակ, դոմեյնի պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Medianews.site-ը 2018-ից մինչ այժմ շարունակաբար ակտիվ է եղել և չի անցել ազատ վիճակի, ինչը կնշանակեր նոր գրանցում։ Դոմեյնի սկզբնական գրանցման ամսաթիվը՝ 2018-ի հունվարի 21-ը, մնացել է անփոփոխ։ Փոխվել է միայն տվյալների տեսանելիությունը. եթե սկզբում դրանք բաց էին և հստակ մատնանշում էին Տարոն Չախոյանի տվյալները, ապա 2020-ից սկսած դրանք պարզապես գաղտնիացվել են։Էկրանապատկերում պատկերված են Medianews.site կայքի ընթացիկ WHOIS տվյալներըԷկրանապատկերում պատկերված են Medianews.site կայքի ընթացիկ WHOIS տվյալները
Տարոն Չախոյանը քանիցս հերքել է իր առնչությունը Medianews.site-ի հետ անգամ դատարանում։ Մասնավորապես, 2025-ի հոկտեմբերի կայացած դատական նիստի ընթացքում (Արսեն Ղուկասյանի հայցով քննվող գործի շրջանակում) հայտարարել է, որ ինքը չի գրանցել Medianews.site դոմեյնը և որևէ կապ չունի դրա հետ։

Ավելին, մեկ այլ դատական գործով (Հակոբ Կարապետյանն ընդդեմ Տարոն Չախոյանի) հայցվոր կողմը 2024-ին ստիպված է եղել հրաժարվել հայցից, քանի որ չի հաջողվել ձեռք բերել կայքի հետ Չախոյանի կապը հիմնավորող իրավական ապացույցներ։

#CivilNetCheck-ը կապ հաստատել Տարոն Չախոյանի հետ: Նա վերահաստատեց իր դիրքորոշումը՝ պնդելով, որ չի հիմնադրել Medianews.site-ը և կապ չունի կայքի հետ։ Սակայն, երբ նշեցինք, որ ապացույցներ ունենք, նշեց. «Քանի՞ անգամ հերքեմ, դատական հայցով է հերքված։ […] Ինչ վերաբերում է, որ իմ տվյալներով է գրանցած, այսօր ցանկացած մարդու տվյալներ կարելի է վերցնել ու իր անունով թե դոմեյն գրանցել և թե ֆեյսբուքյան օգտահաշիվ բացել, բայց դա չի նշանակում, որ դրանք պատկանում են այդ մարդուն»։

Սակայն, արխիվային տվյալներում որպես դոմեյնի գրանցող նշված են ոչ միայն Տարոն Չախոյանի անունն ու ազգանունը, այլև նրա բնակության հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։ Նշված հեռախոսահամարը համընկնում է այն համարի հետ, որով #CivilNetCheck-ը կապ է հաստատել Չախոյանի հետ։ Այս տվյալների համադրությունը էապես նվազեցնում է պատահական համընկնման հավանականությունը։

Այսպիսով, բազմահազար հետևորդներ ունեցող medianews.site-ը պարբերաբար վերահրապարակում է իբրև թե «սովորական քաղաքացիների» գրառումներ՝ չհաստատված ինքնությամբ կամ անգամ գոյություն չունեցող օգտահաշիվներից՝ դրանք ներկայացնելով որպես հանրային կարծիք և ապահովելով դրանց լայն տարածումը: Միևնույն ժամանակ, կայքի կառավարման վերաբերյալ առկա տեխնիկական և արխիվային տվյալները մատնանշում են Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապ, որը վերջինս հրապարակայնորեն հերքում է։

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել» Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում Ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակը՝ Փաշինյանի մասին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր փակագծեր բացեց պատերազմից․ ի՞նչ հրաման էր տալիս Նիկոլը (video) Ահա որն է մեր կոչը Հայաստան–ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած խաղը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է «Նիկոլի ոստիկանները ծեծելով կին են սպա*ել». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am