«Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան

Արմեն հովասափյանը գրում է. «Վերջին շրջանում իշխող խմբակի խոսույթի առանցքային դրվագներից մեկը կապված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ լատենտ ու հակահայկական մոտեցումների հետ։ Փաշինյանն իր խոսքում ակնհայտ պրոթուրքական թեզերի հերթական գեներացիան է անում՝ Քոչարյան Անդրանիկի բերանով անգամ ակնարկելով ցեղասպանված անձանց ինքնությունը ճշտելու և տվյալները կոնկրետացնելու մասին ցնդաբանություն տիրաժավորելով։ Ավելին, Նիկոլն իր խոսքում մի քանի անգամ շեշտել է, որ «պետք է փոխվի ցեղասպանության վերաբերյալ խոսույթը, քանի որ նման դիսկուրսը ծնում է նմանօրինակ մոտեցումներ»։

Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում, որ ցեղասպանությունը չի կարող դառնալ հայ ժողովրդի համար օրակարգային, և դրա մասին տարիներով խոսելը մեզ ոչ մի տեղ չի տարել, իսկ այն պետությունները, որոնք ճանաչել են այդ համամարդկային ողբերգությունը, դա արել են իրենց իսկ շահերից ելնելով։ Սա է Փաշինյանի բուն ասելիքը, իսկ Սահմանադրության փոփոխության առանցքային դրվագները ուղղակի բխում են նշված թեզից։

Ապրիլի 24-ին ընդառաջ, հասկանալով, որ ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման հետ կապված բավական լուրջ մտահոգություններ կան, և որ մարդիկ հնարավոր է այս հանգամանքի հետ կապված սուր ու կոշտ մոտեցումներ դրսևորեն, ձևական քայլ արեց․ անձամբ գնաց համալիր, տեսավ կատարված աշխատանքը և հայտարարեց, որ աշխատանքներն այս փուլում ավարտված են։ Ի դեպ՝ ես լուրջ կասկածներ ունեմ, որ հունիսի 7-ին, Աստված մի արասցե, սրա վերարտադրությունից հետո, այդ համալիրն իր կարգավիճակով ու տրամաբանությամբ ամբողջովին փոխվելու է, ավելին՝ փակվելու է նաև ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Հիմա գլխավորի մասին․ իմ խորին համոզմամբ՝ Ապրիլի 24-ին, որպես կանոն ցուցադրվող ֆիլմերը՝ «Կարոտ»-ը, «Նահապետ»-ը, «Մայրիկ»-ը, «Ձորի Միրո»-ն, «Արարատ»-ը, «Արամ»-ը և մյուս հայտնի կոթողային գործերը կդադարեն ցուցադրվել, քանի որ կհամարվեն ԳլավԼիտի կողմից պարտադրված արտադրություններ և իրենց մեջ ատելություն ու հակակրանք են սերմանում «թուրք բարեկամների» հանդեպ։ Ավելին, Նիկոլը կհայտարարի, որ այդ ֆիլմերով չի կարելի սերունդներ դաստիարակել, որ դրանք ստեղծվել են կայսրության շահերը սպասարկելու նպատակով, չեն բխում «Իրական Հայաստանի» փաշինյանական օրակարգի տրակտատների շահերից և ուղղակի պետք է չցուցադրվեն։ Դե Հանրայինն էլ գլխահակ անելու է:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր հայ, երբ կմտնի քվեախցիկ»:

դիտվել է 328 անգամ
Լրահոս
«Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am