Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լիլիթ Մակունցը, ով համարվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենասյուներից մեկը, առանցքային դեր ունի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին հարաբերությունների համատեքստում։ Վկայություններից մեկն այն է, որ ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովի ընթացքում հենց նրան էր վերապահվել առաջին ելույթի իրավունքը՝ ի տարբերություն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, որը ինստիտուցիոնալ առումով հանրապետության երկրորդ դեմքն է, բայց նա Մակունցից հետո խոսեց։

Մակունցը նաև ընկալվում է որպես հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործընթացում ներգրավված դիվանագետ։ Հատկանշական է, որ մինչև 2018 թվականի իրադարձությունները նա զբաղվել է կրթական գործունեությամբ՝ աշխատելով որպես անգլերենի մասնագետ։ Հայտնի է նաև, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին անգլերեն է սովորել նրա մոտ։

Լիլիթ Մակունցը ՔՊ նախընտրական ցուցակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել և վերլուծել է նրա վերջին տարիների պաշտոնական հայտարարագրերը՝ պարզելու նրա գործունեության ուղղություններն ու գույքային վիճակի փոփոխությունները տարբեր ժամանակահատվածներում։

Ուսումնասիրության համաձայն՝ Մակունցը 2005-2019 թվականներին դասավանդել է Հայ-ռուսական համալսարանում։ Զուգահեռաբար՝ 2014-2018 թվականներին պայմանագրային հիմունքներով աշխատել է գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի երևանյան գրասենյակում, իսկ 2016-2018 թվականներին՝ նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի երևանյան գրասենյակում։ 2018 թվականի փետրվարից մինչև մայիս ղեկավարել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժինը։

Նույն՝ 2018 թվականին, նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար։ Հետագայում՝ 2019-2021 թվականներին, եղել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար։ 2021-2025 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ 2025 թվականի օգոստոսի 29-ից նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։

Նրա 2024 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց չկա լրացված։ Այդ տարում միայն ունեցել է «Հայէկոնոմբանկում» փոխառություններ՝ 2,676,111 դրամ և 28,236,761 դրամ։ Նրա բանկային հաշիվներում առկա են եղել 36,003.05 ԱՄՆ դոլար և 419,861.38 դրամ, մինչդեռ տարեկան եկամուտը կազմել է 2,616,824 դրամ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

2023 թվականի հայտարարագրով նրա վարկային պարտավորությունները կազմել են 28,850,232 դրամ, իսկ հանձնված և վերադարձված փոխառությունները՝ 3,918,260 դրամ։ Բանկային հաշիվներում ունեցել է 27,305.17 ԱՄՆ դոլար և 395,198.38 դրամ։ Այսինքն՝ վարկի չափով գումար ունի իր հաշվում։ Նույն տարում Լիլիթ Մակունցի եկամուտները կազմել են 2,681,880 դրամ և 51,732 ԱՄՆ դոլար՝ արտաքին գործերի նախարարությունից, ընդհանուր՝ 23,128,435.68 դրամ։ Տարվա վերջում վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 32,768,492 դրամ, որից 28,850,232 դրամը՝ բնակարանային վարկ։

2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվներում եղել է 15,000 ԱՄՆ դոլար և 794,835.02 դրամ։ Եկամուտները կազմել են 770,223 դրամ այլ աղբյուրից, ինչպես նաև 50,999 ԱՄՆ դոլար և 2,728,776 դրամ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ընդհանուր՝ 23,570,675.43 դրամ։ Վարկային պարտավորությունները կազմել են 33,502,485 դրամ, որից 29,430,532 դրամը՝ բնակարանային։

2021 թվականի տվյալներով՝ նա ունեցել է 3,000 ԱՄՆ դոլար և 1,704,218.14 դրամ բանկային միջոցներ, ինչպես նաև հայտարարագրել է 34,296,115 դրամի փոխառություններ։ Նույն տարվա եկամուտը կազմել է 48,433,635.84 դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ 3,521,212 դրամ։

Ընդհանուր առմամբ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր տարիներին Մակունցի հայտարարագրերում արձանագրվել են ինչպես զգալի եկամուտներ, այնպես էլ մեծածավալ վարկային պարտավորություններ՝ հիմնականում բնակարանային նպատակներով, այն դեպքում, երբ առանձին անշարժ գույք չի հայտարարագրվել։ Ում համար է նա անշարժ գույքի հիփոթեքի վարկ մարում, անհասկանալի է, քանի որ հայտարարագրված անշարժ գույք չկա, փոխարենը կա վարկ»։

դիտվել է 464 անգամ
Լրահոս
Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի Հեսա մի երկու անկլավ էլ կտա, երկրի ներսում կռիվ կլնի, մեր անմեղ երեխեքը կկոտորվեն․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, հոկտեմբեր-նոյեմբերին թվերն ենք հաշվելու․ լա՛վ հիշիր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաշինյա՛ն, դու չե՛ս որոշելու․ այս հարցն ուրիշ տեղում է որոշվելու․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Իսրայելը նախազգուշացնում է Թուրքիային․ իրավիճակը լարվում է, եթե․․․ քաղաքագետ (video) 5000 զոհ տվեց՝ հետո ինչ անի․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները՝ Փաշինյանի հասցեին (video) #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը Գազը կթանկանա, հացը կթանկանա․ խաբեբա են սրանք․ Հարցում (video) Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման և ՀՀ-ում ժողովրդավարության հարցը Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Նոր մանրամասներ՝ Վանաձորում պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ միջադեպից Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ անհետ կորած անձանց խնդրի լուծման հարցում․ Շարաֆատ Հասանով Աստված չի խոստացել, որ մարդը երբեք չի տառապելու, նա խոստացել է, որ երբեք մենակ չի թողնելու տառապող մարդուն. Իսահակ Սրբազան Խոշոր ջրանջատումներ Երևանում Ջերմուկի առողջարաններից մեկում 14-ամյա աղջիկ է հանկարծամահ եղել Մեյմունի նման էն զնաչոկը կպցրել ա․ սարսափելի թուրքամետ ա․ Հարցում (video) ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում երկու վտանգավոր բան է տեղի ունեցել․ Արթուր Միքայելյան (video) Նիկո՛լ, գիտե՞ս՝ ինչու չդիմացար Արմեն Աշոտյանին, որովհետև․․․ (video) Ակնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am