Որոշ հոգևորականներ պայմանագրով նշանակվել են ՔԿՀ-ներում ծառայության՝ առանց Կաթողիկոսի հաստատման

Մենք տեղեկություններ ունենք, որ որոշ հոգևորականներ պայմանագրային հիմունքներվ նշանակվել են քրեակատարողական հիմնարկներում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը։

«Քանի որ հիմա ինը քրեակատարողական հիմնարկներ կան, վստահ եմ, որ ծառայողի խնդիր կլինի և այդ նշանակված հոգևորականներից որոշները մի քանի հաստատություն կհաճախեն»,-ասաց Հայր Սուրբը։

Նրա խոսքով, այդ հոգևորականները կարգալույծ եղած չեն, բայց նաև ասաց, որ կան խոսակցություններ, որ կագալույծ եղած հոգևորականների հետ ևս պայմանագրեր կկնքվեն, որպեսզի նրանք էլ բանտերում հոգեխնամություն ապահովեն։

«Պայմանագրային հիմունքները բոլորովին ուրիշ ընթացակարգեր են ենթադրում։ Բանտային ծառայությունը համակարգված ծառայություն է, նշանակումները լինում են Վեհափառ Հայրապետի կողմից։ Առաջնորդը նշանակվում է Կաթողիկոսի կողմից, հովիվների նշանակման հաստատումն անում է Կաթողիկոսը։ Այս ծառայությունը համակարգված է, չի իրականացվում պայմանագրային սկզբունքով։ Դա նաև եկեղեցաբանական հարց է։ Պայմանագրային հիմունքներով նշանակումներ արել է Քրեակատարողական ծառայության պետը, ի պաշտոնե ինքն է համակարգում այդ դաշտը, ինքն է անցագրեր տալիս։ Վեհափառ Հայրապետը նոր նշանակումներ չէր կարող անել, որովհետև մեզ նամակով իրազեկել էին, որ մեր ծառայությունը դադարեցվում է միակողմանի։ Համակարգված ծառայությունը դադարեցվում է, ի փոխարեն որի, պայմանագրային հիմունքներով ծառայության են վերցնում հոգևորականների»,-ասաց նա։

Հոգևորականն ընդգծեց նաև, որ դա բոլոր հարթությունների վրա հակասում է այն նպատակադրումներին, որոնցից ելնելով՝ բանտերում սահմանվել են հոգևոր ծառայություններ։

Ավելի վաղ 24News-ը հայտնել էր, որ ամենավաստակաշատ հոգևորականներից մեկի՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի վերաբերյալ շրջաբերական կար՝ ՔԿԾ պետի կողմից շրջանառության մեջ դրված, որով արգելվել էր նրա մուտքը քրեակատարողական հիմնարկներ։
Նշենք, որ սա պետական ապարատներում հոգևոր ծառայությունների հետ կապված միակ խնդրահարույց դեպքը չէ։ Պաշտպնության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով այս տարվա փետրվարի 1-ից դադարեցվել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախախարության համակարգում։

24News-ը նաև հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին որոշում էր ստորագրել, որով Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմ էր ընդգրկվել Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյան)։

Հասմիկ Սարգսյան

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Արթուր Աբրահամ, քեզ նմաններին տեսել եմ՝ ինչպես էին «սողում Ռիտա Սարգսյանի ոտքերի տակ»․ Զոհրաբյան (video) Մենք ընկել ենք գելի ձեռը․ էս հարցը պետք է լուծվի․ քաղաքացի (video) «Շունն էլ ես, շանգյալն էլ․․․ տեսա՞ր՝ քեզ ու Աննային ոնց խայտառակեցին Գյումրիում»․ քաղաքացի (video) Կոկորդիլոսագետը ինչո՞ւ է քոլեջը քանդում․ կոկորդիլոսներ է բուծելո՞ւ․ ահազանգ (video) Այսօր ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլն ինչ է անելու իրենց համար․ Քաջարանի բնակիչ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ Փաշինյանի՝ «շունուշանգյալ» և ՔՊ-ականների հայհոյանքներին (video) Իրանում հայտարարել են, որ շահագրգռված չեն ԱՄՆ-ի հետ ցանկացած գնով խաղաղության ձեռքբերմամբ Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը Իսպանիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության Ես սարսափելի բան կասեմ Արուսյակ Ջուլհակյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Արա՛, դու դեռ ավելի շատ ես վախենալու․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Թուրքիան փորձում է բացել Հայաստանի սահմանը՝ «Միջին միջանցքի» ծրագրի շրջանակում». Financial Times Նիկոլի օրոք սաղ հետ ա գնացել, ծախեցին էնքան հողերը․ արցախցի (video) «Ինչպես ձախողվեց Աննայի՝ կինոյի աղջիկ դառնալու սցենարը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՌԴ-ն պատրաստ է օգնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500․ 000 դրամով․ «Հետք» «Նարկամա՛ն, դու ինձ չսպառնաս,բա պատերազմի ժամանակ ու՞ր էիր»․ Տիգրան Չոբանյան (video) Սարիկ Մինասյան, էդ հայհոյանքներիդ համար դե ստացի՛ր․ Անաստաս Իսրայելյան (video) Տրակտորների խանութ-սրահում հատակը փլուզվել է. երկու քաղաքացի տուժել է Որոշ հոգևորականներ պայմանագրով նշանակվել են ՔԿՀ-ներում ծառայության՝ առանց Կաթողիկոսի հաստատման ԱՀԱԶԱՆԳ․ ԱՄՆ-ի հայերը լուրջ հարց են բարձրաձայնում.բացում եմ փակագծեր․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ական ռեժիմը հանուն աթոռի վիրավորել ու ծաղրել է պատերազմի մասնակից վետերաններին․ Ղումաշյան Ինչպես Վալոդյա Գրիգորյանի մայրն ամոթանք տվեց ոստիկաններին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am