ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ
Շիրակի թեմի առաջնորդ, տնային կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հզոր մարդ է, իսկ հզոր մարդիկ իրենց առողջական խնդիրներից չեն խոսում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու (Յոթ վերք) եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը։
NEWS.am–ի հարցին՝ ԱԱԾ–ականները զրուցե՞լ են հոգեւորականների հետ, քանի որ Փաշինյանը Գյումրի է գալիս եւ եկեղեցի է այցելելու, Տեր Հուսիկը պատասխանել է. «Անձամբ ինձ հետ շփում չի եղել, բայց ասենք ես չեմ կարող ասել մնացածների փոխարեն, որովհետև ամեն մեկի հետ կարող է առանձին շփում լինի, բայց չեմ կարծում, որովհետև մի բան է տևական գալ մնալու պատարագին, մի բան է պարզապես այցելություն, իսկ եկեղեցին բաց է իր բոլոր զավակների համար։ Թեկուզ եթե կան զավակներ, որոնք պայքարում են նույն այդ եկեղեցու դեմ, ինչպես որ ծնողի համար զավակներ կան, որ մեկը չար է, հակառակվող է, մյուսը ավելի խելոք է»։
