Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կենսաչափական անձնագրերի թեման, որը պաշտոնապես ներկայացվում է որպես արդիականացում և քայլ դեպի թվային ապագա, լուրջ կասկածների տեղիք է տալիս: Օրերս «Ոչ թրքացմանը» նախաձեռնության կողմից հրապարակված «Ստվեր անձնագրի վրա. Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» հետաքննությունը բացահայտել է իշխանությունների կոռուպցիոն սխեման, որը Հայաստանի թվային ինքնության նկատմամբ հսկողությունը փոխանցել է ֆրանսիական IDEMIA ընկերությանը։

Նշվում է, որ վերջինիս և նրա նախորդների «գլոբալ էքսպանսիան ուղեկցվել է հաստատված կոռուպցիոն սկանդալներով, որտեղ պետական չինովնիկներին կաշառելը դարձել էր պայմանագրեր շահելու ստանդարտ գործիքակազմ»։ Մասնավորաբար, բերվում են օրինակներ Նիգերիայում, Բանգլադեշում, Քենիայում, Անգոլայում սկանդալների կոնկրետ օրինակները: Ավելին, Քենիայում ժամանակին խորհրդարանը քվեարկել էր այդ ընկերության գործունեությունը 10 տարի ժամկետով արգելելու օգտին. IDEMIA-ն մեղադրվում էր մարդու իրավունքների խախտման համար՝ թվային իդենտիֆիկացիայի համակարգի ներդրման ժամանակ։ Ի դեպ, ըստ հետաքննության, 2024 թվականին Մալիում ընկերությունն արգելափակել է բնակչության հաշվառման տվյալների բազան՝ այդ կերպ խաթարելով ընտրությունները, ու թույլ է տվել Ֆրանսիային պահպանել ազդեցությունը իր նախկին գաղութում։ 2017 թվականին Քենիայում նույն սարքավորումները դարձան գործիք՝ ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Այժմ այդ տեխնոլոգիան, որն իր մեջ կրում է քաղաքական գործիքի ներուժ, ներդրվել է Հայաստանի սրտում՝ ընտրությունների նախօրեին։

Բացի այդ, նշվում է, որ այդ ընկերության 90 տոկոսը պատկանում է Advent International ներդրումային գիգանտին, որը հանդիսանում է թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ների համար պահեստամասերի մատակարար։ Փաստաթղթերով ապացուցված է, որ նման ԱԹՍներ ադրբեջանական բանակը կիրառել է Լեռնային Ղարաբաղի դեմ։ Նույնիսկ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի կայքում տեղադրված է հրապարակում, որտեղ կոչ է արվում Advent International ընկերությանը՝ դադարեցնել ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային։

Այսպիսով, ըստ հետաքննության հեղինակների, Փաշինյանը ոչ միայն հարստացրել է օլիգարխիկ կլանին, այլ նաև փոխանցել է բնակչության ռազմավարական կենսաչափական տվյալները մի կառույցի, որը կապ ունի զենքի արտադրության հետ, իսկ այդ զենքը կիրառվել է նրա պետության դեմ։ Այսինքն, քիչ չէ, որ բնակչության համար կենսաչափական անձնագրերը թանկացել են 25 անգամ՝ 1000 դրամից դառնալով 25000 դրամ, հայ ժողովրդի անձնական տվյալներն էլ դարձել են «օտարի ռազմավարական խաղի մի մաս»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հետաքննությունը պարզել է մի շարք անձնական ու քաղաքական կապերի առկայություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Շատ ժամանակ չունենք․ Քոչարյանը շատ կարճ ժամանակում այդ հարցը լուծելու է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ժողովու՛րդ, 3 քայլ ենք անում ու սրանց հարցը լուծում․ Իշխան Սաղաթելյան (video) Ես ձեզ ասում եմ՝ թմրամոլությունը հիմնահատակ վերացնելու ենք․ Աննա Գրիգորյան (video) «Պատերազմի եռագլուխ դև դու՛ ես ու քո․․․»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Շանտաժ է անում, լավա օրն էլ չի ասում պատերազմի, հիմա էլ ռայոններն ընկած քարտեզ ա բաժանում․ հարցում (video) «Հա, ես իրոք բուժման կարիք ունեմ»․ Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությանը (video) «Նիկո՛լ, բոմժ ես ման գալիս, տղուցդ հարցրա՝ ինչ էր անում Արարատում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սեյրան Օհանյանի պատասխանը չուշացավ Փաշինյանի երեկվա գոռգոռոցներին (video) Փաշինյանին բոմժությունը հանգիստ չի տալիս (video) Աղ ու հացով Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Դիլիջանում (video) Կառավարությունը անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում է․ ինչ են ասում վանաձորցիները (video) Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Դու՛ ես պատերազմի մեջ ներքաշել, դու՛ ես բանակցությունները տապալել․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում. բրիտանական Financial Times Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավոր Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am