Ադրբեջանն Ուկրաինայից 50 միավոր РК-2С/ОФ հակատանկային հրթիռ է գնել. ուկրաինացի բլոգեր

Հունվարի 13-ին ուկրաինացի բլոգեր diana-mihailova-ն հայտնել է, որ Ուկրաինան 2017 թ. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը (ՊՍԾ) վաճառել է 50 միավոր РК-2С և РК-2ОФ տեսակի կառավարվող հակատանկային հրթիռ: Նույն բլոգերը նաև հրապարակել է փաստաղթի պատճեն (Screenshot)` նշելով, որ այն վերցրել է Ուկրաինայի մաքսային ծառայությունից: Ըստ այս տեղեկության՝ 2017 թ. ապրիլին Ադրբեջանի ՊՍԾ-ն Ուկրաինայի «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության միջոցով նույնպես ուկրաինական պետական «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյից գնել է «ցամաքային շարժվող և անշարժ թիրախներից խոցման» համար նախատեսված РК-2С և РК-2ОФ հակատանկային կառավարվող հրթիռներ (25-ական միավոր)՝ յուրաքանչյուրի համար վճարելով 48 հազար դոլար:

Ուկրաինան Ադրբեջանին հակատանկային հրթիռներ է վաճառել
Նշենք, որ այս հրթիռներն արտադրվել են նույնպես ուկրաինական «ՍԿԻՖ» հակատանկային հրթիռային համալիրների համար:
Հրթիռների մարտավարատեխնիկական բնութագրերը՝ ըստ արտադրող ընկերության.
РК-2С, РК-2ОФ
Հեռահարությունը–Ցերեկ –Գիշեր 100-5000մ 100-3000մ
Ուղղորդման համակարգ Լազերային ճառագայթ
Մարտական մաս–Տանդեմային կումուլյատիվ. դինամիկ զրահին հաջորդող զրահի խոցումը –Բեկորա-ֆուգասային, զրահահարությունը 800մմ 60մմ
Կոնտեյներում հրթիռի զանգվածը 29,5կգ
Տրամաչափը 130մմ
Հավելենք, որ 20111 թ. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել էր, որ իրենք ուկրաինական «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյի հետ բանակցում են իրենց մոտ «Սկիֆ» և «Բարյեր» հակատանկային հրթիռային համալիրների արտադրությունը տեղայնացնելու շուրջ: Հետագայում սրա վերաբերյալ այլ տեղեկություններ չեն տարածվել: Աղբյուրը՝ razm.info

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները Գորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից Լինենք միասնական՝ Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Վրաստան-Հայաստան սահմանին ավելի քան 22 հազար ներկրված վարդ է կասեցվել Աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա․ Թրամփ Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am