Աշխարհահռչակ ռեփեր Future-ը «Ինստագրամ»-ում կիսվել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութով
Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Future-ը (Նայվադիուս Դեմուն) «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում կիսվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութում, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել է ապրիլի 15-ին, վարչապետը երթևեկում է ավտոմեքենայով՝ Future-ի Mask Off երգի ներքո։Future-ն «Ինստագրամ»-ում 25.9 միլիոն հետևորդ ունի։
