Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնա նոր փոխզիջումների Իրանի հարցում, քանի որ ցանկանում է ավարտել հակամարտությունը, հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով Պարսից ծոցի տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյային։
«Կարծում եմ՝ նա կգնա նոր փոխզիջումների… Թրամփը լուրջ է վերաբերվում բանակցություններին և շատ է ցանկանում, որ սա ավարտվի, բայց իրանցիները դեռ հրաժարվում են տալ այն, ինչ նրան անհրաժեշտ է՝ դեմքը պահելու և հակամարտությունից դուրս գալու համար», — մեջբերում է պարբերականը աղբյուրի խոսքերը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան երեք հազար մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցությունները ավարտվել են անարդյունք։ Միևնույն ժամանակ ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։
