Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին. հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը անց է կացրել ընդլայնված նիստ, որին տեսակապով մասնակցել են խորհրդի անդամները Փարիզից, Մարսելից, Թբիլիսիից, Մոսկվայից, Սոչիից, Մյունխենից, Բեռլինից, Լոնդոնից, Մադրիդից, Բեյրութից, Հալեպից, Տրիպոլիից, Բոստոնից, Ատլանտայից, Ֆրեզնոյից, Լոս Անջելեսից, Մոնրեալից, Սան Պաուլոյից և Բուենոս Այրեսից։

Նիստի ընթացքում խորհրդի անդամներն արտահայտել են իրենց մտահոգությունն ու գնահատականները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ արձանագրելով, որ իշխանությունները շարունակում են իրենց հակաօրինական գործողությունները՝ ուղղված Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։

Քննարկման ավարտին Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն ընդունել է հետևյալ հայտարարությունը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք կանգնած ենք ոչ միայն արտաքին թշնամու, այլև մեր իսկ տանը բույն դրած, մեր ինքնությունը ներսից հոշոտող ուժերի առաջ։ Եկել է պահը, երբ լռելը հավասարազոր է պետական դավաճանության, իսկ կիսաձայն խոսելը՝ խղճուկ վախկոտության։ Եթե այսօր հայը կուլ տա այս անարգանքն ու չկանգնի իր սրբությունների և պատմական հիշողության պաշտպանությանը, վաղը մենք կարթնանանք մի տարածքում, որը միայն թղթի վրա է կոչվելու Հայաստան՝ վերջնականապես դատարկված հայկականությունից և արժանապատվությունից։

Սա այլևս ապիկար կառավարում կամ քաղաքական սխալների շարք չէ։ Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է։ Օրվա իշխանությունը լկտիաբար ձեռք է բարձրացրել մեր գոյության ամենաամուր հենասյան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։ Պետական ապարատը լծվել է Մայր Աթոռը կազմաքանդելու, վարկաբեկելու և մեր հավատքը պղծելու ստոր գործին։ Ո՛չ, սա քաղաքական վեճ չէ, սա բացահայտ սրբապղծություն է։

Այս ապազգային խմբակը փորձում է Եկեղեցուն թելադրել լռել ու քաշվել մի կողմ, մինչ իրենք կտոր-կտոր հանձնում են հայրենիքը։ Մոռացե՛ք։ Մեր պատմության ամենադաժան դարերում, երբ պետությունն ընկած էր, հենց Եկեղեցին է փրկել մեր տեսակն ու լեզուն։ Եկեղեցու դեմ արշավողը քանդում է Հայաստանի ողնաշարը, Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին։ Մենք դա թույլ չե՛նք տալու։

Բայց սրանց թիրախը միայն Եկեղեցին չէ։ Սրանց նպատակը մեր ազգային հիշողությունը արմատախիլ անելն է։

Արարատը փորձում են պոկել մեր Սահմանադրությունից և զինանշանից՝ ստորացուցիչ կերպով հարմարվելով թշնամու պահանջներին և այն վերածելով «ավելորդ նկարի»։

Արցախը դարձրել են փակված, անցանկալի թեմա՝ ուրանալով մեր նահատակների արյունն ու հայրենազրկված եղբայրների վիշտը, ստիպելով մեզ լռությամբ կուլ տալ մեր անպատվությունը։

Հայոց Ցեղասպանության սուրբ հիշատակն ու արդարության պահանջը վերածում են դիվանագիտական մանրադրամի՝ մուրալով թուրքի բարեհաճությունը։

Եվ ի՞նչ են հրամցնում դրա դիմաց. նվաստացման, պարտադրանքի և զիջումների վրա կառուցված կեղծ «խաղաղություն»։ Ստու՛մ են։ Ողնաշարը կոտրված, իր պատմությունն ուրացած, սրբություններից հրաժարված ազգին ոչ թե խաղաղություն է սպասվում, այլ մորթվելու հերթ։ Ինքնաոչնչացումը խաղաղություն չէ։ Կապիտուլյացիան խաղաղություն չէ։ Արժանապատվության ուրացումը ընդամենը նոր արհավիրքի նախերգանքն է։

Մեզ ուզում են համոզել, թե մենք թույլ ենք, մենակ ենք, որ մեր միակ ելքը ծնկած ապրելն ու մոռանալն է։

Ժամանակն է վերջ դնել պետական մակարդակով քարոզվող այս վախկոտությանը։ Այսօր Փարիզից մենք ազդարարում ենք՝ մենք չենք կառուցելու Հայաստանի ապագան ազգային մոռացության վրա։ Մենք կոշտ ենք խոսում, որովհետև փափուկ բառերի ժամանակը սպառվել է։

Մենք հայտարարում ենք աներկբա և պահանջում ենք ամբողջ աշխարհի ու Երևանի իշխանական կաբինետների լսողության համար. մենք պաշտպանելո՛ւ ենք Մայր Աթոռը. այն սակարկության առարկա չէ։

Մենք պահելո՛ւ ենք Արարատը մեր հոգում և պետականության հիմքում. այն թշնամուն զիջելու ենթակա նյութ չէ։

Մենք տեր ենք կանգնելո՛ւ Արցախին ու Ցեղասպանության հիշատակին. դրանք մեր ինքնության անքակտելի մասն են։

Հայաստանը զուտ տարածք չէ։ Հայաստանը արժանապատվություն է, հիշողություն և հավատք։ Եվ այդ Հայաստանը ո՛չ վաճառքի է, ո՛չ զիջման, ո՛չ մոռացության։

Ուրեմն կանգնե՛նք ուղիղ։ Եվ թող մեր սերունդներն իմանան, որ Հայաստանն իրավունք ունի ապրելու միայն ոտքի կանգնած, այլ ոչ թե ծնկաչոք»։

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Մենք կրկին ամրապնդում ենք մեր հզորությունը․ Պենտագոնի ղեկավարը սպառնացել է Իրանին Քրդական գործոնը Իրանում կասկածի տակ է դնում TRIPP–ը. Jamestown Ծաղրու՞մ եք թոշակառուին․ Արմենուհի Կյուրեղյանի ելույթի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը խոսափողն անջատեց (video) «Ավինյա՛ն, բեռն էլ ես, բեռնակիրն էլ, դու ու հայրդ չափերից դուրս չգաք»․ Ռուզան Ստեփանյան (video) Գեղամ Մանուկյանի կոշտ քննադատությունն ու Փաշինյանի պահվածքը (video) Երկու կոպեկ թոշակ ավելացրեց, բայց հետո մզեց լրիվ․ քաղաքացի (video) «Նիկոլն Աննայից հետո կանանց հանդեպ մեծ ատելությամբ է լցվել ու…»․ Ռուզան Ստեփանյան (video) «Այդ խոզանոցում ապրող «սոված շանը» տարեկան 10 մլն դոլար որտեղի՞ց»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Նիկոլն Ալենին կարգեց иностранный агент» (video) «Ձեզ ասեմ՝ ինչու էր Փաշինյանը հիստերիկացել ԱԺ-ում․ ի՞նչ է եղել այնտեղ»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Թալանի յուրահատուկ տեսակ է․ քաղաքացիները հասկանում են Փաշինյանի նոր թալանը (video) Խոսքս հենց քե՛զ եմ ուղղում, Փաշինյան․ Լիլիթ Գալստյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականներն իրար խառնվեցին (video) «Նիկո՛լ, լսեցի՞ր՝ այդ տատիկը քեզ ինչ ասաց․ դե պատասխանը տուր»․ Ռուզան Ստեփանյան (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել. փաստաբան Բացահայտված է այս իշխանության սուտը․․․ Արման Ղազարյանը պաշտոնական թվեր ներկայացրեց (video) Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Պաշտպանները միջնորդել են տնային կալանքում գտնվողների խափանման միջոցը վերացնել, որ նիստերը չհետաձգվեն Խայտառակ վիճակ է․ Ձերբակալված ընդդիմադրի մոտ թույլ չեն տալիս փաստաբան մտնի, ահազանգում է Մելոյանը (video) Գալու է ժամանակը, հատ-հատ նշվելու է՝ ով որ երկրի գործակալն էր ու ինչ խնդիր էր լուծում․ Սեյրանյան Փաշինյանը թող հենց հիմա Աննա Հակոբյանի հիմնադրամի կոռուպցիոն ռիսկերը բացահայտի․ Էդգար Ղազարյան (video) Էս մահերը լսի՛ր․ չե՛ս կշտանում․ Խաչատուրովին կալանավորում ես, որ․․․ պահեստազորի գնդապետ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am