«Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ կիրառվել է գրավոր նախազգուշացում. ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ապրիլի 16-ին գումարել է հերթական նիստը։ ՀՌՀ-ից հայտնում են, որ օրակարգում ընդգրկված է եղել 4 հարց՝

«ՍՔԱՅ ԹԵԼԵՎԻԺՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 6 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

«ԱՅՆԵԹ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 7 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

«ԱՅ-ՆԵՏ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 8 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

«Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՍՔԱՅ ԹԵԼԵՎԻԺՆ» ՍՊԸ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։

Հանձնաժողովը մարտի 13-ին իրականացրել է «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ «ԿԵՆՏՐՈՆ» տեսալսողական ծրագրի 2026 թ․ մարտի 11-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ լրատվական հաղորդումներում (մարտի 11-ին՝ 3 լրատվական հաղորդում) նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը գերազանցել է հաղորդման եթերաժամի 25 տոկոսը։ ՀՌՀ-ն որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է «ԱՅՆԵԹ» ՍՊԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթին։ Հանձնաժողովն արձանագրել է Ընկերության կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու Օրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ:

Հանձնաժողովը որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժ՝ տուգանելով 54․306 ՀՀ դրամի չափով:

Վերջին հարցը վերաբերել է «ԱՅ-ՆԵՏ» ՍՊԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթին։ Հանձնաժողովն արձանագրել է Ընկերության կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու Օրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ:

Ցանցային օպերատորը վարչական վարույթի վերաբերյալ ներկայացրել է բացատրություններ։ Ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց կարճել «ԱՅ-ՆԵՏ» ՍՊԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթը։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- տեղեկանում ենք հաղորդագրությունից։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Եվրահանձնաժողովը պատվիրակություն կուղարկի Հունգարիա՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցի քննարկման համար Մենք կրկին ամրապնդում ենք մեր հզորությունը․ Պենտագոնի ղեկավարը սպառնացել է Իրանին Քրդական գործոնը Իրանում կասկածի տակ է դնում TRIPP–ը. Jamestown Ծաղրու՞մ եք թոշակառուին․ Արմենուհի Կյուրեղյանի ելույթի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը խոսափողն անջատեց (video) «Ավինյա՛ն, բեռն էլ ես, բեռնակիրն էլ, դու ու հայրդ չափերից դուրս չգաք»․ Ռուզան Ստեփանյան (video) Գեղամ Մանուկյանի կոշտ քննադատությունն ու Փաշինյանի պահվածքը (video) Երկու կոպեկ թոշակ ավելացրեց, բայց հետո մզեց լրիվ․ քաղաքացի (video) «Նիկոլն Աննայից հետո կանանց հանդեպ մեծ ատելությամբ է լցվել ու…»․ Ռուզան Ստեփանյան (video) «Այդ խոզանոցում ապրող «սոված շանը» տարեկան 10 մլն դոլար որտեղի՞ց»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Նիկոլն Ալենին կարգեց иностранный агент» (video) «Ձեզ ասեմ՝ ինչու էր Փաշինյանը հիստերիկացել ԱԺ-ում․ ի՞նչ է եղել այնտեղ»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Թալանի յուրահատուկ տեսակ է․ քաղաքացիները հասկանում են Փաշինյանի նոր թալանը (video) Խոսքս հենց քե՛զ եմ ուղղում, Փաշինյան․ Լիլիթ Գալստյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականներն իրար խառնվեցին (video) «Նիկո՛լ, լսեցի՞ր՝ այդ տատիկը քեզ ինչ ասաց․ դե պատասխանը տուր»․ Ռուզան Ստեփանյան (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել. փաստաբան Բացահայտված է այս իշխանության սուտը․․․ Արման Ղազարյանը պաշտոնական թվեր ներկայացրեց (video) Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Պաշտպանները միջնորդել են տնային կալանքում գտնվողների խափանման միջոցը վերացնել, որ նիստերը չհետաձգվեն Խայտառակ վիճակ է․ Ձերբակալված ընդդիմադրի մոտ թույլ չեն տալիս փաստաբան մտնի, ահազանգում է Մելոյանը (video) Գալու է ժամանակը, հատ-հատ նշվելու է՝ ով որ երկրի գործակալն էր ու ինչ խնդիր էր լուծում․ Սեյրանյան Փաշինյանը թող հենց հիմա Աննա Հակոբյանի հիմնադրամի կոռուպցիոն ռիսկերը բացահայտի․ Էդգար Ղազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am