Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի հարցում միասնական դիրքորոշում ունեն
ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակներն իրանական ճգնաժամի հարցում միասնական են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մեր և ԱՄՆ-ի նպատակները նույնն են…. Մենք ցանկանում ենք, որ Իրանից դուրս բերվեն միջուկային նյութերը, ուրանի հարստացման հնարավորությունները պետք է վերացվեն։ Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք, որ հիմնական երթուղիներով նավագնացությունը վերսկսվի», – նրա խոսքը մեջբերում է The Times of Israel-ը։
Նեթանյահուն հայտնել է, որ ամերիկացի դաշնակիցներն անընդհատ տեղեկացնում են Իսրայելին Իրանի հետ իրենց շփումների մասին։
Իսրայելի վարչապետը նշել է, որ չգիտի, թե ինչի կհանգեցնեն ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները, ուստի Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում՝ ռազմական գործողությունների վերսկսման։
