«Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2025 թ. Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որտեղ ուշագրավ դրվագ կար կոռուպցիայի դեմ պայքարի համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության մասին։

Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի մասին զեկույցում զետեղված պաշտոնական թվերը ցույց են տալիս ոչ այնքան հաջողություն, որքան խոր խնդիր. պետությանը պատճառված միլիարդավոր վնասի ֆոնին իրավապահներին հաջողվել է վերականգնել դրա միայն չնչին մասը։ Եթե թվերը դնենք կողք կողքի, կստացվի, որ 2025 թվականի ընթացքում արձանագրված 7,9 մլրդ դրամ վնասից փաստացի վերադարձվել է ընդամենը 895 մլն դրամ, այսինքն՝ մոտ 11,3 տոկոսը։ Մնացած գրեթե 88,7 տոկոսը դեռ չի վերականգնվել։

Զեկույցում հրապարակած տվյալներում բառացի նշված է. «Քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 643 քրեական վարույթ։ Ավարտված քրեական վարույթով՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արդյունքում և համայնքներին պատճառված վնասը կազմել է շուրջ 7,9 մլրդ ՀՀ դրամ, որից վերականգնվել է շուրջ 895 մլն ՀՀ դրամ, արգելանք է դրվել շուրջ 156 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի վրա, իսկ հանցագործությամբ պատճառված գույքի վնասի իրավաբանական անձանց պատճառված մասը կազմել է շուրջ 18 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 79 հազար ՀՀ դրամ»։

Այս տվյալներից պարզ է դառնում, որ, նույնիսկ եթե վերականգնված գումարին ավելացվի նաև արգելանքի տակ դրված 156 մլն դրամ արժողությամբ գույքը, միևնույն է, ընդհանուր ծավալի համեմատ արդյունքը մնում է սահմանափակ։ Այդ դեպքում էլ պետության վնասի վերադարձված կամ առնվազն ապահովված հատվածը կկազմի մոտ 13,3 տոկոս, այսինքն՝ ավելի քան 86 տոկոսը շարունակում է մնալ չփակված։

Թվերը փաստում են մեկ բան. կոռուպցիոն գործերի քանակը մեծ է, բայց ֆինանսական արդյունքը՝ համեստ։ 643 քրեական վարույթը ինքնին կարող է տպավորիչ թվալ, սակայն արդյունավետության իրական չափանիշը ոչ թե միայն հարուցված կամ քննված գործերի քանակն է, այլ պետությանը պատճառված վնասի վերականգնման աստիճանը։ Իսկ այստեղ պատկերը իրավապահների օգտին չէ։

Եթե կոռուպցիայի դեմ պայքարը գնահատվում է ոչ թե հայտարարություններով, այլ պետբյուջե վերադարձված գումարներով, ապա 2025 թվականի արդյունքները դժվար է արդյունավետ անվանել։ Միլիարդավոր դրամների վնասից փաստացի վերադարձվել է ընդամենը մոտ 11,3 տոկոսը»։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
ՌԴ տիեզերական կարողությունների աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի ռազմավարական նպատակների համար ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել ՀՀ ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում. «Հրապարակ» «Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. «Ժողովուրդ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am