ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ չէ Իրանի միջուկային հարստացման արգելքին միայն երկու տասնամյակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է New York Post-ի հետ հարցազրույցում։
Ավելի վաղ Axios-ի և New York Post-ի աղբյուրները հայտնել էին, որ Պակիստանում ապրիլի 11-12-ին կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ բանակցողներն Իրանին խնդրել են առնվազն 20 տարով դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը։
Թրամփը պարբերականի հետ զրույցում նշել է, որ դեմ է Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցմանը 20 տարով և ցանկանում է, որ Իրանը երբեք հնարավորություն չունենա միջուկային զենք ստեղծելու։
New York Post-ի հետ զրույցում Թրամփը նաև ասել էր, որ ԱՄՆ-ն և Իրանն «առաջիկա երկու օրվա ընթացքում» կարող են վերսկսել բանակցությունները։ Հանդիպումն, ըստ Թրամփի, կարող է կրկին տեղի ունենալ Իսլամաբադում։
Իսլամաբադում կայացած բանակցությունների շուրջ Fox News-ը զրուցել է ՄԱԿ-ում ԱՄՆ 32-րդ դեսպան Մայք Ուոլցի հետ։ Վերջինս ասել է, որ իր կարծիքով՝ գործ ունեն իրանական որոշ ռացիոնալ գործիչների հետ։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը