Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքային իշխանության ներսում նյարդային մթնոլորտ է։ ՔՊ-ում հարցումներով փորձում են հասկանալ, թե ինչպես անել, որ մայրաքաղաքում իշխանության ձայները ավելանան։

Հենց դրա համար էլ քաղաքային իշխանությունը սկսել է ավելի կոշտ աշխատել վարչական շրջանների ղեկավարների հետ՝ պահանջելով արդյունք, ձայն, ակտիվություն։ Այնտեղ, որտեղ ՔՊ-ն վարչական շրջանի ղեկավար չունի՝ օրինակ Հանրապետություն կուսակցությունն է կառավարում, իրենց ավելի «ուժեղներին» են գործի դրել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նոր Նորքում, օրինակ, Արսեն Թորոսյանն է պատասխանատուն։

Սակայն իշխանության ներսում հենց այստեղ էլ սկսվում է լուրջ հակասությունը։ Քաղաքապետարանը ճնշում է թաղապետերին, իսկ թաղապետերը հերթով արդարանում են՝ ասելով, թե այդ վարչական շրջաններում ընտրողի դժգոհության գլխավոր պատճառը ոչ թե իրենց աշխատանքն է, այլ քաղաքի վիճակը։ Նրանց հիմնական փաստարկը պարզ է՝ փողոցների փոսերը, ասֆալտի խայտառակ որակը, կիսատ ու անորակ աշխատանքները դարձել են թիրախավորման առիթ, և այդ ամենի քաղաքական գինը հիմա փորձում են վճարել վարչական շրջանների ղեկավարների հաշվին։

Սակայն թաղապետերն էլ իրենց հերթին հասկացնում են, որ փոսի, ասֆալտի, ճանապարհաշինական խայտառակ վիճակի հետ անմիջական կապ չունեն։ Այսինքն՝ ստացվում է փակ շղթա․ քաղաքապետարանը ձայն է պահանջում, թաղապետերը հակադարձում են, որ քաղաքացին ամեն օր տեսնում է փոս ու փչացած ասֆալտ։

Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ ՔՊ-ն փորձում է փրկել Երևանում իր դիրքերը ոչ թե կառավարման արդյունքներով, այլ վարչական ճնշմամբ։

Կարճ ասած՝ այսօր Տիգրան Ավինյանը ոչ թե լուծում է տալիս խնդրին, այլ սեփական ձախողման համար մեղավորներ է փնտրում»։

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով մեքենաների համար դժվարանացնելի են Մերձավոր Արևելքում կործանվել է ԱՄՆ-ի MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում Գորայք-Զանգեր, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար Առաջարկում ենք ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների․ Սաղաթելյան Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի մասին Շարունակելու ենք մեր աննահանջ ճանապարհը դեպի Ուժեղ Հայաստան, Գոհարն ազատ է․ Մելոյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունները արգելափակվում են եվրոպական էլիտայի կողմից․ Լավրով Ամուր տուն ունենալու որոշիչը մնում են տան ղեկավարի ջանքերը․ Հասրաթյան Սրանց բոլոր գործողությունները 2 սխեմայի մեջ են տեղավորվում․ Օհանյան Փաշինյանի հրահանգը՝ մարզպետներին. «Նենց արեք` ընդդիմադիր քաղաքացիները մեր կողմն անցնեն»․ «Իրավունք» Անչափահասի մայրը հիվանդ է, հայրը՝ բանտում. «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը Վեհափառի մոտ իր համար բարեխոսող է փնտրում. «Իրավունք» Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ» ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է. «Հրապարակ» Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ» Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» 5 անշարժ գույք, 15 մլն եկամուտ և նոր հողամաս. փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ» Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն Ագրեսորը նահանջելու է այն ժամանակ, երբ ապօրինությամբ ձեռք բերվելիքը ավելի փոքր է, քան դրա համար վճարվող գինը. Խուդոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին տեղափոխել են դատարան Վրաերթ՝ մահվան ելքով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am