ՊՆ նախարարի կինը hzham.am-ից պահանջում է 3 մլն դրամ, հերքում եւ ներողություն. aravot.am

Այսօր ՝ մարտի 3-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՆ նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունն էր՝ ընդդեմ «Հայկական ժամի», որը hzham.am կայքում հրապարակել էր վիրավորական նյութեր՝ հայհոյախառն արտահայտություններով: Նախարարի կինը ԶԼՄ-ից պահանջում է ոչ միայն հերքում, ներողություն, այդ նյութերի հեռացում կայքից, այլեւ 2 մլն դրամ՝ զրպարտությունների համար, 1 մլն դրամ՝ վիրավորանքների համար: Արդեն որերորդ դատական նիստն է, որ ընթանում է առանց պատասխանող կողմի՝ ԶԼՄ-ի: Դատավորը հայտարարեց, որ քանի որ նրանք պատշաճ ծանուցվել են, նիստը կանցկացնեն առանց նրանց: Ռուզաննա Խաչատրյանի փաստաբանները դատարանում ներկայացրեցին իրենց ապացույցները, մասնավորապես, դատարանում ընթերցեցին նյութերի այն հատվածները, որոնցից վիրավորվել է տիկին Խաչատրյանը եւ որոնք պարունակում են զրպարտություն. «Հոդվածները վերացական չեն, պարունակում են կոնկրետ, հստակ տեղեկություններ մեր վստահորդի մասին, արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, կատարվել է հրապարակային, պարունակում է սուտ, անհիմն տեղեկություններ»: Ըստ նախարարի կնոջ փաստաբանների, «Ինչ հանգամանքներում մահացավ գործարարը» հրապարակման մեջ Ռուզաննա Խաչատրյանին մեղադրում են հանցագործության մեջ, որ նա հարբած ղեկին է նստել, դարձել հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի որդու՝ Հովհաննես Հայրապետյանի մահվան պատճառ, մինչդեռ ղեկին ինքը չի եղել, զրպարտություն է, որի նպատակն է եղել բացառապես վիրավորել Ռ. Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը: Դատարանում այսպես ընթերցեցին 7-8 հրապարակումներից հատվածներ, որոնցում նախարարի կնոջը մեղադրում են կոռուպցիայի մեջ, «ձյունը հալվեց, կեղտերդ հելավ ջրի երե՞ս, Ռուզիկ», «անբարո վարք», «սրբապիղծ» եւ այլ արտահայտություններով վիրավորում: Նույնիսկ այնպիսի հայհոյախառը բառեր կային, որոնք Ռուզաննա Խաչատրյաննի ներկայացուցիչները ամաչում էին դատարանում կրկնել՝ նշելով, որ այս արտահայտությունը չենք կարող մեջբերել: Փաստաբան Կարեն Մեժլումյանի խոսքերով՝ իրենք պահանջում են ընդհանուր առմամբ 3 մլն դրամ, դա պատժի ամենախիստ չափը չէ. «Այդ գումարը իրավաչափ է եւ չի կարող դիտվել ազատ խոսքի նկատմամբ սահմանափակում: Բացի այդ, այս հոդվածները նաեւ արտատպվել են, ինչը ծանրացնում է նրանց մեղքը: Գործերից մեկով միայն լակոտ բառի համար 120 հազար դրամ էր գնահատել դատարանը: Իսկ այստեղ բազմաթիվ են վիրավորանքներն ու հայհոյանքները»: Ըստ հայցվորի ներկայացուցիչների, այդ ամբողջ վիրավորանքները մատուցված են նյութում գռեհիկ կերպով՝ խախտելով լրագրողական էթիկայի կանոնները, որոշ նյութեր ստորագրված են կեղծանունով, նման մարդիկ չեն աշխատում ԶԼՄ-ում: Փաստաբանները նաեւ ասացին, որ հենց առաջին հոդվածից հետո, երբ փորձել են հերքել, հակառակ դեպքում կդիմեն դատարան, անմիջապես հրապարակվել են նոր նյութեր, թե «Ռուզիկ, տանում ես դատարան, որ ի՞նչ անես», «Սեյրանի մարկեսյան աշունը»: Նաեւ, ըստ նրանց, որեւէ ջանք չի ձեռնարկվել՝ հրապարակված տեղեկությունները ճշտելու համար:

դիտվել է 345 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am