Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը գլուխներում ու գրպաններում․ Մեսրոպ Մանուկյանը նոր շարք է սկսել
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել է նոր շարք սկսելու մասին։
«Հարգելի՛ հայրենակիցներ, սկսում ենք Նոր շարք.
. թե ովքե՞ր պետք է զբաղվեին մեր հայրենակիցների սոցիալական վիճակը բարելավելով,
. թե ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գլուխներում և գրպաններում,
. թե ինչո՞վ պետք է զբաղվեին կոռուպցիայի դեմ պայքարողները։
Հ․Գ․ Նախորդ տարի ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ Շիրակի մարզ այցելություններից և մարդկանց սոցիալական ծանր վիճակին ծանոթանալուց հետո, փորձեցինք հասկանալ՝ արդյո՞ք ի պաշտոնե այս խնդրով զբաղվող պաշտոնյաները նույնպես ապրում են նույն պայմաններում։
Շիրակի մարզի ՔՊ-ականներին հաճելի դիտում»։
