Մոսկվան հույսը դնում է Հունգարիայի նոր վարչապետի ղեկավարության պրագմատիկ կուրսի վրա․ Պեսկով
Ռուսաստանն ու Հունգարիան դժվար թե դաշնակիցներ դառնան «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարի իշխանության գալուց հետո, սակայն Մոսկվան ավելի գործնական մոտեցում է ակնկալում Բուդապեշտից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մադյարը նախկինում հնարավոր էր համարել Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ երկրները «երբեք ընկերներ չեն դառնա»։
Պեսկովն ընդգծել է, որ քաղաքական գործիչների հայտարարությունները կարող են փոխվել իշխանության գալուց հետո։ «Մի բան է հայտարարություններ անելը, երբ դեռ իշխանության չես, բոլորովին այլ բան՝ երբ ստանձնում ես երկրի ղեկը։ Պաշտոնը ստանձնելիս ավելի իրատեսական մոտեցումներ են հայտնվում», — նշել է նա՝ հավելելով, որ Մոսկվան հենց նման զարգացման հույս ունի։
