Դիմում-միջնորդություն՝ դատավոր Դոլմազյանին
Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ իրենք գործընկերների հետ միասին դատավոր Դոլմազյանին դիմում-միջնորդություն են ներկայացրել՝ խնդրելով առաջնահերթ կարգով քննարկել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։
Նրա խոսքով՝ 2026 թվականի ապրիլի 21-ին նախատեսված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի ընթացքում քննարկվելու են ընտրություններին վերաբերող կարևոր հարցեր։ Փաստաբանը ընդգծել է, որ անհրաժեշտ է, որպեսզի այդ համագումարից առաջ Սամվել Կարապետյանը կարողանա լիարժեք մասնակցել քաղաքական գործընթացներին։
